Հայաստանի իշխանություններից է կախված թե ինչպիսի օգնություն` այդ թվում ռազմական, կստանա Հայաստանը․ Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը գրել է․
«Կոնգրեսական պատվիրակության և ՆՊ առաջնորդ Նենսի Փելոսիի ուղերձները հստակ էին: Ավելի հստակ չի լինում.
Հայաստանի իշխանություններից է կախված թե ինչպիսի օգնություն` այդ թվում ռազմական, կստանա Հայաստանը,
Հայաստանն ԱՄՆ-ից ի դեմք Հազարամյակի Մարտահրավերների Ծրագրի վերսկսման` փող է ուզոլ, ռազմական օգնության մասին չեն խնդրել, բայց լավ կլիներ, որ խնդրեին,
ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստան,
ԱՄՆ-ի համար Հայաստանի անվտանգությունը կարմիր գիծ է, առաջնային կարևորություն է և ԱՄՆ-ը պաշտպանելու է այն,
Ադրբեջանը բռնապետություն է,
ԱՄՆ-ը ամեն ինչով պատրաստ է աջակցել Հայաստանին:
Մյուս ուղերձները առավել մանրամասն կվերլուծեմ քիչ ուշ:
Հ.Գ. Անգլերեն սովորեք, որ ուղտապանների պես չսպասեք թարգմանությանը, որը մղոններով հեռու էր իրական խոսքից և բոլորովին այլ տեքստեր էր մատուցում: Անգլերեն խոսքն այսօր լրագրողների համար թարգմանելը ո՞րն է: Ամոթ է, պարզապես ամոթ:
Եվ ... -մի ռեժիմ, որ մի պարզ թարգմանության համակարգ չկարողանա ապահովել, երկիրն ինչպե՞ս պետք է պաշտպանի, եթե անգամ չլիներ դավաճան և դա անել շատ ցանկանար»: