Մեզ համար անչափ կարևոր է, որ ԱՄՆ-ը որպես բարեկամ մտնի Հայաստան ու փոխարինի իրեն թշնամու պես պահած Ռուսաստանին․ Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեզ համար անչափ կարևոր է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա: Անչափ կարևոր է, որ ԱՄՆ-ը որպես բարեկամ մտնի Հայաստան ու փոխարինի իրեն թշնամու պես պահած Ռուսաստանին:
Դրանք օրակարգային կարևորագույն կետեր են:
Մենք, որպես քաղաքական ուժ` նոր դաշնակիցներ Հայաստանի քաղաքական այլ ուժերի շրջանակում չունենք:
Բայց գաղափարի համար պայքարը ենթադրում է, որ գաղափարական ընդհանրությունների հատման կետերում անգործ մնալ չենք կարող: Եվ հանուն գաղափարական որոշ համընկնող կետերի` իրավունք չունենք մնացած հարցերում հակասությունների պատճառով` ընդհանուր օրակարգային կարևոր կետերի առաջխաղացումը այս փուլում չկարևորել: Եվ մենք հավատարիմ կմնանք մեր սկզբունքներին:
Մենք մեր պատերազմը ցավոք, միայնակ ենք վարում, բայց կարևոր ճակատամարտերում աշխատելու ենք նաև անսպասելի քաղաքական ձևաչափերով մարտնչել»: