Սիսիանում, ըստ խիստ հավաստի թվացող աղբյուրների` կորսված է Իշխանասարը․ Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիսիանում, ըստ խիստ հավաստի թվացող աղբյուրների` կորսված է Իշխանասարը:
Ըստ տեղեկատվության աղբյուրների` չունենալով նորմալ հրամանատարական կառավարում` հայ դիրքապահները արդեն հարձակումից մոտ մեկ ժամ անց իջել են ռազմավարական կարևոր բարձունքից:
Ըստ ադ նույն աղբյուրների` թշնամին այն ռազմակալել է:
Իշխանասարը վերահսկողը վերահսկում է Հայաստան-Իրան միջպետական մայրուղին և տիրապետում է Սյունիքը կտրելու միահեծան լծակին: