Ազգային ախոռում գլխավոր նախրապանը երկու ժամ ժամանակ է անցկացնում հանգիստ հարց ու պատասխանի մեջ ներգրավվելով․ մինչ այդ Հայաստանը շուրջ 50 զոհ ունի․ Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ր էջում գրել է․
Թշնամու հարձակումը մեր երկրի վրա շարունակվում է:
Ազգային ախոռում գլխավոր նախրապանը երկու ժամ ժամանակ է անցկացնում հանգիստ հարց ու պատասխանի մեջ ներգրավվելով: Հանգիստ զրույց` հանգիստ երկրում:
Մինչ այդ` պատերազմական գոտիներում Հայաստանը շուրջ 50 զոհ ունի: Եվ զոհերը շատանալու են: 50 ընտանիք հավերժական սգի մեջ է մտնելու: 50 կյանք այլևս երբեք կյանք չի ծնելու:
Բացակա է ժողովուրդը, որ իր որդիներին հրեշին` հոշոտման է հանձնել, բայց պատասխանատվության ոչ ուզում է կանչել և ոչ էլ այլևս ցանկանում է հրեշի դեմ պայքարել: