«Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին». Սիրուշո
Սոցցանցերի քրոնիկոն
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։
Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։
Պարտավորեցնող է այն, որ Պռեգոմեշն արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։
Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»։