Ջալալի ձերբակալությունը ոչ միայն հաճելի նորություն է, այլև` շատ տրամաբանական և սպասելի իրադարձություն. Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ջալալի ձերբակալությունը ոչ միայն հաճելի նորություն է, այլև` շատ տրամաբանական և սպասելի իրադարձություն:
Ի դեպ` ընդամենը ժամեր առաջ Ջալալն ու Սուրիկը ջերմորոն շփվում էին: Հիմա այս լուսանկարն այլևս հեռացված է ՊՆ կայքից: Եժովին ստալինյան ֆոտոշոփ արեցին:
Բայց դա ոչ միայն մի ղզիկ գեներալի արժանավոր անկում է, այլև` ըստ էության` դավաճան կոլլաբորացիոնիստի վերածվածի պատիժ` տրված մեկ այլի կողմից` դավաճաններին ծառայելու և հավատարմության համար:
Հայկական բանակի ղեկավարությունում տեղավորված մնացյալ բոլոր ղզիկ գեներալներին սա նաև հրաշալի դաս է այն մասին, որ իրենց ղզիկությունն ու դավաճանությանը հավատարմությունը պարգևատրվում է ճիշտ այսպես:
Իսկ խորքում` սա խոշոր և խելացի օպերացիա է` նախրին ցույց տալու, թե իբրև թե դավաճանությունն ու պետության ծրագրավորված պարտությունը ոչ թե նախրապանի և քաղաքական վերնախավի գործն էին, այլ` նրանց լիովին հպատակված ողորմելի ու երբևէ ոչինչ չորոշած ուսադիրավորների:
Չկա պետություն, չկա բանակ: Երկուսն էլ չեն եղել:
Եղել է ու կա ժողովուրդ, ապաքաղաքական մի էթնոս, որի լայն հատվածներն այլևս վերածվել են ապազգային և ապապետական զանգվածի: