Հայտնի է՝ ով է սպառնում պայթեցնել Մասիսի քաղաքապետարանը
Սոցցանցերի քրոնիկոն
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել։
Լրատվամիջոցները հայտնեցին, որ Մասիսի քաղաքապետարան զինված մուտք գործած անձը ավագանու նախկին անդամ է։
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զինված անձը Էդգար Մարգարյանն է և հրապարակել է վերջինիս լուսանկարը։