Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
Սոցցանցերի քրոնիկոն
Լրագրող Գոհար Հայրապետյանը գրել է.
«ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված...
«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։
Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։
Հ․Գ․ Եթե չեմ սխալվում հենց հայտնի Պեգովի տելեգրամ ալիքը պայթյունից մի ժամ անց հայտարարեց, որ «Սուրմալուն» պայթեցրել է ԱԺԲ-ն, Սասնա ծռերը։ Հիմի ո՞վ է ո՞ւմ սադրել ու ներքին գործերին խառնվել։
Իսկ հակառուսական տրամադրություններ Հայաստանում, որ լինեին, այսքան ռուս այստեղ չէր լինի, չէր աշխատի։ Հայերը չափազանց հանդուրժող ազգ են, երբեմն չափից դուրս․․․
Հայստանում չկան հակառուսական տրամադրություններ, կան հարցրեր դաշնակից համարվող Ռուսաստանին։ Որը, որքանով հասկանում ենք, դուր չեն գալիս հյուսիսային դաշնակցին և դրա համար թիրախավորում են հայ հասարակությունը, որ անհարմար հարցրեր չտա։
Այնպես որ, ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա․․․»։
