Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն

Հասարակություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ և առանց առողջությանը պատճառված էական վնասների:

Գործակալության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի հիմքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն տալու կամ անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ փորձի մասին տեղեկացնելու լիազորությունն է և «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա հետևանքով բռնկված հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների տվյալների (լուսանկարների) հրապարակման կապակցությամբ մտահոգություններն են:

Մասնավորապես, եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները և հրապարակվող տվյալների համաչափությունը առերևույթ խնդրահարույց չեն, քանի որ դրանք հրապարակվում են անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու և նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ` հրապարակման) ընդհանուր կանոնները և սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը:

Մարդու մասին տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են միանգամից երկու մրցակցող շահի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների հետ։ Երկու իրավունքներն էլ հիմնարար են և պահանջում են առանձնահատուկ հարգանք։

Անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, ինչպես նաև դրանց դոկտրինալ մեկնաբանությունների, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) և ՄԻԵԴ դատական գործերի՝ լրագրության սկզբունքների նախանշած կանոնները (օրինակ՝ Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործեր), որոնցով էլ հավասարակշռվում է (լրագրողի) խոսքի ազատության և տեղեկություն ստանալու և տարածելու ազատությունները` մի կողմից, լրագրողի կողմից անձնական տվյալների օգտագործման դեպքում անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ մյուս կողմից:

Տվյալ դեպքում խոսքը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ իրադարձության՝ պայթյունի, ինչպես նաև դրա արդյունքում հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների, վիրավորների և անհետ կորածների մասին է:

Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը:

Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման կոնկրետ (սպեցիֆիկ) նպատակ և գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել:

Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի և օրինական, այսինքն` հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը և կարևորությունը:

Երկրորդ, անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսքը տվյալները համացանցում հապարակելու մասին է, երբ հրապարակված տվյալները առանց որևէ ժամկետի և տարածության սահմանափակման, այն է՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, և ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների և ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի (ինչպես ցանկացած այլ իրադարձության) լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները (լրագրողները) և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք (այնքանով, որքանով սոցիալական ցանցերում ըստ էության յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես բովանդակություն ստեղծող, «լրատվամիջոց») պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:

Օձեր են հայտնաբերվել Երևանում և մարզերում
Հայաստան. լինե՞լ, թե՞ չլինել․ Անդրանիկ Թևանյանի գրառումը
Հռիփսիմե Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Փաստ»․ Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա
Բայդենը Պուտինին նախազգուշացրել է, որ նա «չի մարսի» ՌԴ-ին նոր տարածքների միացումը
Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը․ Արամ Վարդևանյան
Օրվա աստղագուշակ
Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Նիկոլին սարսափեցնում է մասնակի իշխանափոխության սցենարը. Ագնեսա Խամոյան
«Ժողովուրդ». ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է
«Հրապարակ». Բերդում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են
«Ժողովուրդ». Պաշտպանության նախարարությունը թաքցնում է իրականությունը
«Ժողովուրդ». Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից
ՃՏՊ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Փաստ». Սամվել Բաբայանին արհեստական ակտիվացնում են
«Հրապարակ». Տեսչականների զտումները սկսվեցին
«Փաստ». Էլ ի՞նչ «հետաքրքիր տարբերակներ» ունի իշխանությունը
Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին հնդկական մամուլի հրապարակումները
Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ
Շիրակի մարզպետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Սահմանին մաքսային, սահմանապահ ծառայությունները կարելի է արտապատվիրակել. Փաշինյանը՝ երթուղիների ապաշրջափակման մասին
Դիլիջանում ամփոփվել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը
Պրահա մեկնելու որոշում ունեմ. ՀՀ վարչապետը չի բացառում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը
ՀՀ-ն պատրաստել էր տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված նախագիծ, որը հրաժարվել է ստորագրել Ադրբեջանը. վարչապետ
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
Եվրամիության արձագանքը Պուտինի հրամանագրին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին
ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը. Միրզոյանն ընդունել է դեսպանին և գլխավոր հյուպատոսին
Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում
Ադրբեջանի հետ պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ․ Փաշինյան
Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին
Արցախի պետական նախարարի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ
Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան Մանվել Բադեյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը
ԱՄՆ-ի Սենատն ընդունել Է օրինագիծ, որը ներառում Է 12 մլրդ դոլարի չափով օգնություն Ուկրաինային
ՀՀ նախկին երեք նախագահները հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ Նիկոլ Փաշինյան
ՏԻՄ ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ վարույթի շրջանակում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը
Սահմանին լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ. Փաշինյան
Զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, զոհերի ընտանիքները տեղեկացված են․ Նիկոլ Փաշինյան
Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին վթարի է ենթարկվել բլոգեր Ա. Հակոբյանը
ԱԳ նախարարի տեղակալը և դեսպան Աղաջանյանն ընդգծել են Հայաստանի սահմանների անխախտելիության անհրաժեշտությունը
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` ուղիղ
ՆԱՏՕ-ի ղեկավարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես կգան աննախադեպ հայտարարություններով. լրատվամիջոցներ
Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի
Աշխատանքների տեմպերից գոհ չեմ. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Անկախ բնակության վայրից` երիտասարդների համար պետք է ապահովել մշակութային, ժամանցային նույն հնարավորությունները. ԿԳՄՍ փոխնախարար
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Մեկնարկել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™