Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ  Արցախցի պատգամավորները մտահոգ են. ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները երեկ. մամուլ Սեփական աթոռի համար ամեն ինչի պատրաստ «բռնապետիկ». Վահե Գասպարյանի արձագանքը՝ Եռաբլուրում կատարվածին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները

Պահպանելով ավանդույթները

ArmDaily-ին շարունակում է իր «Պահպանելով ավանդույթները» շարքը և այս անգամ խոսելու ենք Խաղողօրհնեքի կամ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի մասին:

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի  տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է  տոնվել դեռ հինգերորդ դարից: 

«Վերափոխում» բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք: Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը:

Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:
 
Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով. Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և դևերը վռնդվում էին դիվահարներից: Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն: Բայց այդ պահին Տիրոջ հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես զղջաց, իսկ Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց:
 

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չէր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպեց առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չէր, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն էր տվել մորը և տարել իր մոտ։

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Տոնի խորհուրդը

Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:

Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

Ակնկալում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու հարցում. Ալեն Սիմոնյան
Մեկնարկել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը
Գնանք կողքին կանգնենք և տեսնենք ինչպես է հանձնում Հայաստա՞նը, մաս կազմենք Հայաստանը հանձնելո՞ւն
ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին
Իրանը հանդես Է գալիս Ուկրաինայի հակամարտության կողմերին սպառազինությունների մատակարարումների դեմ
Պրեմիերա. Արամե և Աննա Թովմասյան․ 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված երգ
Փաշինյանի բոլոր տարբերակները տանելու են նույն տեղը՝ կապիտուլյացիա. Ռուստամյան
44-օրյա պատերազմից 2 տարի անց. Զինվորի տնից խաղաղության աղավնիներ բաց թողեցին երկինք
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց
44-օրյա պատերազմից հետո արհավիրքի վտանգը սաստկացել է. չի վերացել ադրբեջանական-թուրքական նպատակը. Թաթոյան
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Գորիս
Արեւմուտքը հազիվ թե ավելացնի սպառազինությունների մատակարարումները Կիեւին
Դավիթ Բաբայանն ԱՄՆ Հայ իրավաբանական միության ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր
Գործող քաղաքական ռեժիմն անկարող է դիմակայել նոր կապիտուլյացիայի հեռանկարին․ ՀՅԴ ԳՄ
Արմեն Գրիգորյանն ամերիկյան Քարնեգի հիմնադրամում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Նազելի Բաղդասարյանը Ազատամարտիկների պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զոհված քաջորդիների շիրիմներին
«Կոչ ենք անում Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել ելման դիրքեր». ԱՄՆ պետդեպ
Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը
Ի՞նչ են հայտարարել Փաշինյանն ու Մակրոնը. մանրամասներ Ելիսեյան պալատի հանդիպումից
Աշխարհում հացահատիկի զգալի դեֆիցիտ է հասունանում
Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձությանը. նախագահ
ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել
ԱՊՀ երկրների հետախուզության պետերը կհանդիպեն Մոսկվայում
Ձեր սխրանքն անմար է, ձեր անունը՝ միշտ մեր սրտերում. Արայիկ Հարությունյան
Սպասվում է առանց տեղումների եղանակ
2020 թվական, սեպտեմբերի 27, առավոտյան 7:10․ սկսվեց 44-օրյա պատերազմը
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ի՞նչ են հուշում աստղերը սեպտեմբերի 27-ի համար
«Փաստ». Քոչարյանը հերթական ասուլիսը կհրավիրի
«Հրապարակ». «Ես կոչ եմ արել՝ որեւէ քվե չտալ ՔՊ-ին՝ պատժել մեր երկրի այսօրվա վիճակի համար»
«Փաստ». Իշխանությունները «տասովկաների» մեջ են
Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
«Ժողովուրդ»․ Մանկավարժները դիմում են գրում՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար
«Ժողովուրդ». ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը
«Ժողովուրդ». Դատական համակարգում նոր բունտ է հասունանում
«Փաստ». Ի՞նչ քննարկումներ են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շուրջ
«Հրապարակ»․ Սիսիանում նոր կրքեր են հասունանում. ո՞վ կձևավորի իշխանություն
«Հրապարակ»․ Նախընտրական ճնշումներ. Գյուլագարակ համայնքում մեկ օրում մի ցուցակից 19 ինքնաբացարկ
«Հրապարակ»․ Զասը նախատեսվածից շո՞ւտ է մեկնել Հայաստանից
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Մի շատ նվիրական երազանք ունեմ. որ Տեր-Պետրոսյանն ապրի այնքան, որ մենք հասցնենք իշխանության գալ. Հայկ Մարտիրոսյան
Հիմա ինձ համար առավել քան երբևէ  պարզ է, թե մեր պետությունն ինչու սխալ ուղղությամբ գնաց. Մհեր Հակոբյան
Դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել․ ՀՀ առաջին նախագահ
Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա ՌԴ-ն այնքան խնդիրներ ունի, որ կորցրած էլ կլինի այդ բանալին․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով
Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ,պայմանագրեր պիտի կնքվեն և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ․ Լևոն Տեր-Պետրոսյան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™