Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը

Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Բջնի համայնք: Այցի շրջանակում Կոտայքի մարզպետարանի, Բջնիի համայնքապետարանի աշխատակիցների և ոլորտի մասնագետի՝ որմնանկար վերականգնող Արեգ Պետրոսյանի հետ լուծումներ առաջարկելու նպատակով քննարկվել են համայնքի նախկին մշակույթի տանը գտնվող Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության (ամրակայման և վերականգնման), հնարավոր տեղափոխման հարցերը:

ՀՀ անկախացումից հետո Բջնիի մշակույթի տունը տարիների ընթացքում խարխլվել է և մասամբ փլուզվել, ինչի արդյունքում որմնանկարը ևս վտանգված է։ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, նախաձեռնել է իրականացնել հուշարձանի փրկարարական՝ ամրակայման ու վերականգնման աշխատանքներ։

Մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբը քննարկել է որմնանկարի պահպանության երկու հիմնական տարբերակ՝ այն տեղում ամրակայել և վերականգնել կամ տեղափոխել համապատասխան այլ վայր:

Համաձայն առաջին տարբերակի՝ Կոտայքի մարզպետարանի միջոցներով պետք է իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական (սեյսմիկ, կոնստրուկտորական, ճարտարապետական) ուսումնասիրությունը՝ դիտարկելու շենքի հիմնանորոգման հնարավորությունը: Այս համատեքստում առաջնային են համարվել շինության ճակատային մասի հարթաքանդակների, ծավալատարածական ու ճարտարապետական լուծումների և որմնանկարը անխաթար պահպանելու հանգամանքները:

Կողմերը փաստել են, որ հիմնանորոգումը երկուստեք շահավետ կլինի թե՛ որմնանկարի, թե՛ գյուղի ենթակառուցվածքների զարգացման առումով:

Երկրորդ տարբերակը դիտարկելու դեպքում որմնանկարի տեղափոխման վայր կնախատեսվի Չարենցավան քաղաքի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոտայքի մարզպետարանի հետ իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական ուսումնասիրությունը, որից հետո հնարավոր կլինի քննարկել տեղում որմնանկարի փրկման (ամրակայման և վերականգնման) հետագա գործընթացը:

Առաջին տարբերակի անհնարինության դեպքում որմնանկարը կտեղափոխվի նախանշած վայր:

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» (1975 թ․) որմնանկարը 2018 թ. Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան։

 
 
Անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը. ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք
Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը. Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնում
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին. Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներ
Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
6454 երեխայի արդեն իսկ նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն
Շչակ է գործարկվելու
Կայացել է ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայացումը՝ բոլոր պետական մարմինների մասնակցությամբ
Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի
Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան
Գլխավոր դատախազությունը Facebook սոցցանցում գործարկել է պաշտոնական էջ
Ի՞նչ պետք է անել, երբ Ձեր անձնական իրը ընկել է մետրոպոլիտենի կայարանային գիծ
Ղրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակը հասել է 63-ի
Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ
«Տղերքը չկան». Արթուր Խաչենցն ու Իզենը հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին նվիրված երգ են ներկայացրել
Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց
8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար
Քննարկվել է 2023թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին
Հայաստանում կատաղություն հիվանդության դեպքերն աճել են
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիան
Երևանում ԱԻՆ սակրավորները վնասազերծել են մարտական ականանետի ական
Արցախի ապագայի բանալին Արցախի ու Հայաստանի ժողովրդի ձեռքում է. ՀՀ երկրորդ նախագահ
ԱԳ նախարարը ԱՄՆ-ում ՀՕՄ-ի կողմից Արցախին օգնելու պատրաստակամությունը համեմատել է մայրական հոգատարության հետ
46-ամյա վարորդը BMW-ով բախվել է շինության պատին. կա զոհ և վիրավոր
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներում աշխատած ամեն տարվա համար նախատեսվում է հավելավճար
Վթարային ջրանջատում Երևանում
ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է. Ոսկանյան
Գլխավոր դատախազը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան
Տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցները Թաթոյանը ներկայացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած բարձրաստիճան համաժողովի ժամանակ
Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության. Քոչարյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում, պահպանում են ակտուալությունը. Աբրահամյան
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. Ուղիղ
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք
Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ամեն անգամ, երբ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Իռլանդիայում. Կապառոս
Բանակի «կաշկանդված» լինելը ծանր հետևանքներ է ունենալու. ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ ԶՈւ-ն պաշտպանի մեր սահմանները․ Դավիթ Տոնոյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
«Իրավունք». Ինչ է կատարվում դատախազությունում
Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համար
«Ժողովուրդ». Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված
«Ժողովուրդ». Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը
«Հրապարակ»․ Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանին ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել
Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը
«Հրապարակ»․ ԿԸՀ-ն նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™