Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԿԳՄՍ նախարար Դումանյանը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ համագործակցությունը

Հասարակություն

Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից․

«Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարարությունից:

Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունն այս օրերին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, Ազգային պատկերասրահում, Մատենադարանում, Գառնիի տաճարում և Գեղարդավանքում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին և ընդգծել՝ հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, որը պայմանավորված է մեր երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը:

«Ուրախ ենք ողջունել ձեզ և պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Տեղյակ եմ, որ այցելել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Շնորհակալ եմ արդարացի դիրքորոշման համար: Շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որն Իրաքյան Քուրդիստանի ինքնավարությունը ցույց է տվել Հայաստանին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ երկու ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ, արժեքներ և համագործակցության ավելի մեծ ներուժ:

Կողմերը բարձր են գնահատել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումն ինքնավարության հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։ 

Վահրամ Դումանյանը նաև բարձր է գնահատել Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգնման շուրջ համագործակցությունը. «Վստահ եմ, որ փոխհամագործակցության նախաձեռնություններ կարող են իրականացվել նաև հնագույն ձեռագրերի պահպանման և վերականգնման բնագավառում, որի մեկնարկն արդեն սկիզբ է առել 2021 թ. սեպտեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում իրականացված վերապատրաստման ծրագրի շրջանակում, որին մասնակցել են Էրբիլում գործող Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի մասնագետները»:

Մուհամմադ Սաիդ Ալին նշել է՝ «Իսլամական պետության» կողմից վնասված, իսկ հետո փրկված ձեռագրերի վերականգնման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերելու Մատենադարանի մասնագետները: 

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին՝ Էրբիլի Միջնաբերդի վերածնունդ պատմական ամրոցում հայկական մշակութային կենտրոն հիմնելու նպատակով շենքի հատկացման համար. «Կարևորում եմ մշակութային կենտրոնի գործունեության մեկնարկը և վստահ եմ, որ այն մեծ դերակատարություն կունենա, կնպաստի քաղաքակրթությունների երկխոսությանը»:

Հայկական կողմը երկու ժողովուրդների միջև համագործակցությունը զարգացնելու և ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկել է դիտարկել Հայաստանում և Իրաքյան Քուրդիստանում սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող մշակութային փառատոներին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը:

Կողմերը վստահություն են հայտնել՝ նմանօրինակ այցերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր ժողովուրդների միջև բարեկամական կապն ամրապնդելու և խորացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

«Ժողովուրդ»․ Որոշում կա՝ ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդու գործով գնալ մինչև վերջ
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաար
«Ժողովուրդ»․ ՀՀ նախագահի աշխատակազմի արձագանքը Եղիսաբեթ 2-րդի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպին
«Փաստ»․ Ինչո՞ւ է նորից «պետպատվերը» սպառվել․ ԱՆ պատասխանը
Դարձյալ դա կատարվեց. նրանք հարձակվել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա և սպանել 3 հայ զինվորի․ Թանկյան
«Հրապարակ»․ Իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել
«Հրապարակ»․ ՔՊ-ում ծանր են տարել պարտությունները, սակայն իրենց մխիթարում են Սիսիանում գրանցած բարձր արդյունքներով
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը․ ԱԳՆ
Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել ԵՄ քաղաքացիներին բարձր պաշտոններ զբաղեցնել ՌԴ պետական ընկերություններում
Ադրբեջանի ներխուժումը պետք է դադարեցվի, սահմանամերձ տարածքներում պետք է միջազգային դիտորդներ տեղակայվեն․ Փաշինյան
ՀՀ ՄԻՊ-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները
Ռուսաստանցիների համար փակ է Վրաստան տանող ճանապարհը․ Aliq.ge
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Աստվածածին ծննդատուն»
Շիրակի մարզպետը թերացումներ է արձանագրել Ամասիա համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ին զենք գնելու հարցում օգնող երկրների նկատմամբ
Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ. պատգամավոր
ԱՄՆ կոնգրեսականը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները դատապարտող բանաձևը
Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի նախագահի հետ
«Իհարկե, օրակարգում Արցախն է»․ Վիգեն Խաչատրյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2024-ի վիճակահանության զամբյուղները
53 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է․ ԿԸՀ
Իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայունացել է. հայկական կողմը 3 զոհ ունի
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահի հետ
Արմեն Գրիգորյանը Ֆրանկ Փալոնի հետ է հանդիպել
Պատերազմն այնպիսի հարված է հասցրել Ռուսաստանին, որ ոտքի կանգնելու շանս այլևս չունի. Սարոյան
ԱԺ–ում ընթանում է Փաշինյանի, ՔՊ–ականների ու Կառավարության այլ անդամների հանդիպումը
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Վաչե Տերտերյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են մի շարք ծրագրեր, վարկային փաստաթղթերը և նախագծերը
Վրաստանի արտգործնախարարն ընդունել է ՀՀ դեսպանին
«Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը գործում է նոր հասցեում՝ վերակառուցման աշխատանքներով պայմանավորված
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է նրան ազատ արձակել՝ 35 միլիոն դրամ գրավի դիմաց
Վեհափառի և նախկին նախագահների հետ քննարկումները հնարավորություն են տալիս մեր ժողովրդին կշռադատված լուծումներ առաջարկելու. Սերժ Սարգսյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կայցելելի Երևան
Ժամը 18:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ երեխաների իրավունքների հարցերով զբաղվող պաշտոնյաների հետ
Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները
Երևանի ալրաղացի տարածքում կիրականացվեն ապամոնտաժման աշխատանքներ
Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են
Մեսսին որոշել է չերկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը
Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունն անթույլատրելի է և պետք է միանշանակորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից. Արարատ Միրզոյանը՝ ֆրանսիացի սենատորներին
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Սարո Սարոյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
Հայաստանի նախկին ղեկավարների հասցեին բազմաթիվ դրական ու բացասական կարծիքներ կան. Անդրանիկ Թևանյան
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է անցկացրել ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարների հետ
ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ Է արել ամերիկացիներին՝ լքել ՌԴ-ն
Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան
Սասուն Խաչատրյանը 6 ամսվա աշխատավարձ ավելի է ուզում. Aravot.am
Ավստրիան ստուգումներ կանցկացնի Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հոսքի պատճառով
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™