Թոշակը 10 %-ով բարձրացնելու՝ իշխող թիմի հայտարարություններն ակնհայտ բլեֆ են. Սուրեն Պարսյան
ՀարցազրույցՀուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը մտավ ուժի մեջ: Կառավարությունը, Կենտրոնական բանկը անպատրաստ վիճակում միանգամից բավականին մեծ հատված ներառեցին անկանխիկ գործարքների մեջ, ինչից դժգոհության ալիք է բարձրացել:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ArmDaily.am-ի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում նշեց, որ ներկայում բիզնեսների զգալի մասը չունեն փոստ-տերմինալի հնարավորություն, իսկ բանկերն էլ ժամանակին չլուծեցին այդ խնդիրը: Կառավարությունը գիտեր խնդիրների մասին, բայց անպատրաստ գնաց սրան:
Պարսյանի խոսքով՝ երբ քարտի խնդիր կա, տեխնիկական, իրազեկվածության, իշխող թիմը հայտարարում է, թե թոշակները բարձրացնում է 10 %-ով, որն ակնհայտ բլեֆ է: Իսկ հունվարից նախատեսված բարձրացումը, ըստ տնտեսագետի, իրականացվում է գնաճի հաշվին։
Մանրամասները՝ Կարինե Տոնոյանի հետ զրույցում։