«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը
Սոցցանցերի քրոնիկոն
Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Այս մասին հրաման է ստորագրել ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։ Սա հավասարազոր է գեներալ-մայորի կոչմանը։
Ակտիվ ֆեյսբուքահայությունը քննարկման նոր թեման բաց թողնել չէր կարող, հատկապես որ Արգիշտի Քյարամյանը իր կյանքի 31 տարիների ընթացքում գրանցել է կարիերայի անհավանական և թռիչքաձև աճ՝ մշտապես լինելով լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Նրան կոչում շնորհելու վերաբերյալ հրապարակումները սոցցանցում չեն դադարում։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.