Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վարդավառի նախօրյակին անցկացվող երթի նպատակը տոնի խորհուրդը փոխանցելն է. Արարատյան Հայրապետական թեմ

Հասարակություն

Վարդավառի նախօրյակին անցկացվող երթի նպատակը տոնի խորհուրդը փոխանցելն է. Արարատյան Հայրապետական թեմ

Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդական միությունները հուլիսի 23–ին՝ Վարդավառի նախատոնակին, երթ են կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի։ Երթի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն, օրենքին համապատասխան, իրազեկում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, որն այն ընդունել է ի գիտություն։

Թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը ArmDaily.am-ի հետ զրուցում նշեց, որ 2014թ.-ից ի վեր  թեմի երիտասարդներն ազգային տոները վերականգնելու ուղղությամբ բավականին ակտիվ ծրագրեր են իրականացնում։ «2020 թվականին կորոնավիրուսային, իսկ  2021 թվականին արդեն հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ երիտասարդները պասիվացել էին ու չէին իրականացնում ծրագրերը, սակայն այս տարի որոշել են կրկին ակտիվանալ, վերականգնել ազգային տոները», -նշեց Անդրեասյանը։ Այս տարի արդեն իսկ կանթեղներով երթ են իրականացրել  Սուրբ Հարության տոնի նախօրեին, նաև Համբարձման տոնին նվիրված երթ է եղել։ Նոյեմի Անդրեասյանի խոսքով՝ Վարդավառի նախատոնակին իրականցվելիք ծրագրի ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները թատերական ներկայացման միջոցով քաղաքացիներին փոխանցում են Վարդավառի խորհուրդը։ «Վարդավառի տոնին նվիրված երթն առաջնորդում են Նոյ նահապետին ու իր ընտանիքին խորհրդանշող դերասանները, քանի որ Վարդավառն իր արխայիկ իմաստով, բացի Քրիստոսի պայծառակերպության հետ կապվելուց, աղերսներ ունի նաև ջրհեղեղի ժամանակների հետ։ Ըստ ավանդության՝ իրար վրա ջուր ցողելու սովորությունը գալիս է այնտեղից, երբ Նոյ նահապետն իր ընտանիքի անդամների վրա ջուր էր ցողում, որպեսզի երբեք չմոռանային ջրհեղեղի արհավիրքն ու փորձեին բարեպաշտ ապրել»,- ներկայացրեց Ադրեասյանը։

Վարդավառի տոնին նվիրված երթի ու միջոցառումների նպատականերից մեկն էլ այն է, որ քաղաքացիներն ընդունեն ու հասկանան, որ այդ տոնին վայրենաբար ու անպատեհ միմյանց վրա ջուր լցնել չի կարելի, այլ պետք է խորհրդանշական խաղը խաղալ ՝ ուղղակի միմյանց ջրով ցողելով։ Անդրեասյանը նշեց նաև, որ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի գրաֆիկն այս պահին հստակ չէ, ուստի չեն կարող ասել՝ Սրբազանը կմասնակցի՞ երթին, թե՞ ոչ։ Իսկ երթն ու միջոցառումները բաց են  բոլորի համար։

Մելինե Պետրոսյան

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ
Օգոստոսի 8-ից 9-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
ԱՀ ոստիկանությունում կիբերհանցագործության մասին հերթական հաղորդումն է գրանցվել
Արմավիրի մարզպետարանի վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ
Բայդենն այսօր կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթղթերերը
Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ մանրամասներ
Օրվա աստղագուշակ
«Հրապարակ». Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել
«Հրապարակ». Ովքեր են ՏԻՄ ընտրություններում պայքարելու Սիսիանի համայքնի ղեկավարի պաշտոնի համար
«Ժողովուրդ»․ Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու
«Ժողովուրդ». Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում
«Ժողովուրդ»․ Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը
«Ժողովուրդ»․ Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է
36 ժամ գազ չի լինի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
«Ապարան թան պլյուս» ապրանքանիշը վերացրել է խախտումները. ՍԱՏՄ
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Տարոն Նազարյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
Երևանի, Լոռու և Շիրակի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 2 357 խախտում
Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում․ Տիգրան Աբրահամյանը՝ եռամսյա հավաքների մասին
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում
Ոչ մի պարագայում չխոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը․ Ոստիկանություն
Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա
ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար․ Financial Times
ՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնք զինծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց․ ՊՆ
Շախմատի օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Ադրբեջանին
Նոր նշանակումներ դատական համակարգում՝ նախագահի հրամանագրերով
ՌԴ նախագահը Կարեն Շախնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը յոթ ամիսներին կազմել է 770 հազար
Տնային պայմաններում խնամք է ստանում տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 1820 շահառու
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը
Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին
6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից
Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի
Չինաստանի և Սինգապուրի գիտնականները հենիպավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում
Ենոքավանի մոտ ուսուցչուհին աշակերտների հետ մոլորվել է անտառում
Երեւանի քաղաքապետարանը 15 տրոլեյբուս կգնի
Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ)
Վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասին
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան
Ահազանգ է ստացվել, որ բարձրահարկ շենքի ավտոկայանատեղիում կասկածելի ճամպրուկ կա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™