Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն
Հասարակություն
Քիչ առաջ ԱԺ Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ հակառակորդը երեկ՝ ժամը 8.30-ի սահմաններում, մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի «Նիվա» մակնիշի մեքենան։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ, որը, սակայն, հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, միայն բարկացած ասաց, որ գյուղում ամեն ինչ հանգիստ է։
Մենք կապվեցինք նաև Պաշտպանության նախարարության հետ։ Հատկանշական է, որ տևական ժամանակ հեռախոսազանգերի չպատասխանող գերատեսչությունից փոխանցեցին, որ քիչ հետո կլինի պաշտոնական հաղորդագրություն։ Մեր մյուս ճշտող հարցերը մնացին անպատասխան։
Նշենք, որ Թագուհի Թովմասյանը նաև հայտնել էր, որ բնակիչներն արդեն սովոր են, եւ կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա: