Փաշինյանն ու ազնվացեղ եղջերուները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
ՏեսանյութՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը կերակրում է Կովկասյան ազնվացեղ եղջերուների։
Տեսանյութին կից գրառումից պարզ է դառնում, որ Փաշինյանների ընտանիքն այցելել է Դիլիջանում գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»։
««Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչեւ 7 տարեկան երեխաների համար՝ անվճար»,- գրել է Հակոբյանը։