Տոնդ շնորհավո´ր պայքարող, անկախ ժողովրդի երկիր ԱՄՆ. Հայկ Մարտիրոսյան
Սոցցանցերի քրոնիկոն
ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը տելեգրամի իր էջում գրել է․
«ԱՄՆ Անկախության տոնն է այսօր:
Ամերիկացիներն այդ օրը նշում են մեծ սիրով, բայց դրա խորհուրդն այլևս չեն ընկալում:
Բացարձակ անկախության և բացարձակ ազատության մեջ սերունդներով ծննվածները չեն կարող դա ձեռք բերելու և պահելու արժեքը ողջ խորությամբ ընկալել:
Հայերի մի մեծ մասն էլ անգամ չի երազում անկախության մասին: Ավելին` շատերը երազում են եղած ձևական անկախության վերջին ծվեններն անգամ իբրև թե բարեհաջող վաճառելու մասին:
ԱՄՆ անկախությունը սկիզբ առավ ընդամենը հարկային քաղաքականության դեմ բողոքից: Գաղութների բնակիչներն այլևս չցանկացան մետրոպոլիային հարկ վճարել: Այլ հարկերը պահել երկրի ներսում:
Եվ ապստամբեցին դարի խոշորագույն կայսրության դեմ: Եղավ երկարատև պատերազմ: Ու գաղութի բնակիչները հաղթեցին ժամանակի աշխարհի հզորագույն բանակին:
Եվ ծնվեց աշխարհի հզորագույն երկիրը:
Հայերն այլ պատկերացումներ ունեն աշխարհի վերաբերյալ: Հեքիաթային, տգետ, ամոթալի պատկերացումներ:
Անկախություն ստանում են միայն նրանք, ովքեր դրա համար պայքարում են:
Պայքարում են ամեն գնով:
Տոնդ շնորհավո´ր պայքարող, անկախ ժողովրդի երկիր ԱՄՆ: