Գյումրեցի հսկայի «ոսկե» գոտեմարտը
Տեսանյութ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության 125 կգ քաշային ըմբիշների եզրափակիչ գոտեմարտի տեսանյութը։
Հիշեցնենք, որ այդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշ Լյովա Գևորգյանը ժամանակից շուտ՝ 13-2 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Գոտեմարտը տևել է 3 րոպե 53 վայրկյան։