Բերձորի և Աղավնոյի հանձնումը նախօրոք պլանավորած գործողություն էր. Մարտիրոս Հակոբյան
ՀարցազրույցԲերձորի, Աղավնոյի ազատագրական պայքարի մասնակից, Աղավնո համայնքի հիմնադիր և նախկին ղեկավար, «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը «Հարցազրույց»-ի տաղավարում խոսել է Բերձոր և Աղավնո համայնքների ռազմավարական նշանակության մասին:
Հակոբյանի պնդմամբ՝ այս համայնքների հնարավոր հանձնումը ավելի վաղ էր կանխորոշված, հաճախ է լսել. «մեկ է պետք է հանձնենք» արտահայտությունը:
Նրա խոսքով՝ Քաշաթաղի շրջանը վերաբնակեցվեց ժողովրդի աչքին թոզ փչելու համար, թե հանձնելու մտադրություն չունեն, միևնույն ժամանակ շինարարության մեջ հսկայական յուրացումներ արվեցին, փողեր մսխվեցին:
Հակոբյանը սուտ է համարում Հայաստանի և Արցախի ղեկավարների հայտարարությունները, թե Բերձորում գրեթե մարդ չի ապրում: Ե՛վ Բերձորում, և՛ Աղավնոյում մարդիկ ապրում են և դուրս գալու մտադրություն չունեն:
Մանրամասները՝ Կարինե Տոնոյանի հետ հարցազրույցում։