Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները

Պահպանելով ավանդույթները

ArmDaily.am-ը շարունակում է իր «Պահպանելով ավանդույթները» շարքը և այս անգամ խոսելու ենք Սահմանադրության օրվա մասին:

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր:

1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ 

1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության մշակած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ հայ ժողովրդի կողմից: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչև այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև, պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

Սահմանադրության փոփոխություններ

ՀՀ Սահմանադրությունը, որը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով, երկու անգամ ենթարկվել է սահմանադրական փոփոխությունների, որոնցից առաջինը կատարվել է սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով, իսկ երկրորդը՝ վերջինը, կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով։ Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։

2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։

Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայում Հանրապետության նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։

Սահմանադրության երկրորդ՝ վերջին փոփոխությունը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով։ Ներկայում գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։

Այս սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Հաշվի առնելով սահմանադրական նոր փոփոխությունների հետևանքով երկրում վարչապետի ձեռքին իշխանության հսկայական կենտրոնացումը, երբեմն նորացված սահմանադրությունն անվանում են «սուպերվարչապետական սահմանադրություն», իսկ երկրում հաստատված քաղաքական համակարգը՝ «սուպերվարչապետական համակարգ»։ Սակայն նոր փոփոխությունների արդյքունում ստեղծված սահմանադրության և երկրում հաստատված քաղաքական կարգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում գործ ունենք «գենսեկական» կամ «պոլիտբյուրոյական» սահմանադրության հետ, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է կուսակցապետություն, այսինքն՝ պարտոկրատիա, ինչի մասին ժամանակին նախապես զգուշացրել էին որոշ քաղաքական ուժեր և նրանց ղեկավար գործիչներ ու քաղաքագետներ: Նրանք նույնիսկ կազմել էին միացյալ քաղաքական ճակատ և հանդես եկել համապատասխան հայտարարությամբ, որով ճակատը  նպատակ եր դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը։ «Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»,- ասվում էր հայտարարության մեջ:

2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը կայացրեց «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվե դնելու մասին» որոշումը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է տեղի ունենար 2020թ.-ի ապրիլի 5-ին, սակայն, երկրում արտակարգ դրությունը հիմք ընդունելով, ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն, ըստ որի ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, Ազգային ժողովը որոշում կայացրեց ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ դրեց և ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում էին Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի։ Նախագծով դադարեցվում էին նաև Բարձր դատարանի նախագահի լիազորությունները, իսկ նոր նախագահ կընտրվի միայն այն դեպքում, երբ կհամալրվեն Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը։

2020 թվականի փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի ստեղծման նպատակն է մշակել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փաթեթի նեկայացումից հետո 2021 թվականին նախատեսվում է ՀՀ Սահմանադրության 4-րդ փոփոխություների գործընթացը։ 

Հանրաքվեն այդպես էլ չկայացավ՝ կորոնավիրուսային համավարակի մասսայական բռնկման պատճառով:

Գեղարքունիքի բնակիչը գերեզմանատանն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա տղայի նկատմամբ
Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ
ՌԴ խաղաղապահ զորախմբի և Ասկերանի բնակչի ավտոմեքենաների բախման հետևանքով 4 կին տեղում մահացել է
Oգոստոսի 11-ից 12-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք
Կանադայի արտգործնախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ
Ի՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը. Վահրամ Դումանյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել
Ադրբեջանը տեղաշարժերի միջոցով փորձում է կանխել զինված դիմակայության, պայքարի հնարավորությունները․ Աբրահամյան
Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Բարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դի
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է «Նոր Յառաջ» թերթի խմբագրին ու համանուն հիմնադրամի տնօրենին
Գյումրին և Սամարղանդը կնքում են «Քույր-քաղաքների» համաձայնագիր․ Ուզբեկստանում ՀՀ դեսպանն այցելել է Գյումրի
Փրկարարները բացել են փակ դռները
Ընտրողների 58 տոկոսը առաջիկա ընտրություններում չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին
Օրվա աստղագուշակ
Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 4 ահազանգ է ստացվել
Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հայտարարությունը
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել
«Ժողովուրդ»․ Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը
«Հրապարակ»․ Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին
«Ժողովուրդ»․ «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել
«Հրապարակ». Հունաստան, Թուրքիա, Շվեյցարիա և այլն․ բյուջեի հաշվին շրջագայությունների սեզոնը բացվում է
«Ժողովուրդ». Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները
«Հրապարակ». «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում
Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Արագած և Մեղրաշատ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Զարեհ Սինանյանը հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ
38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Առաջիկա շաբաթների ընթացքում մեր երկրի սահմաններից ոչ հեռու, մեծանում է հավանականությունը Թուրքիա-Իրան ռազմական բախումների․ Ժիրայր Սեֆիլյան
Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
ՊՆ N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ
Լաչառներն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում․ Դավիթ Բաբայան
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™