«Ազգային-ժողովրդավարական Բևեռ համահայկական շարժումը» ծրագրում է օգոստոս ամսից պարբերական ուսումնամարզական ճամբար-բանակումներ անցկացնել
Հասարակություն
«Ազգային-ժողովրդավարական Բևեռ համահայկական շարժումը» ծրագրում է օգոստոս ամսից պարբերական ուսումնամարզական ճամբար-բանակումներ անցկացնել պատանիների և երիտասարդների մասնակցությամբ։
Բևեռի «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» հայեցակարգային ծրագրով, ինչպես հայտնի է,կարևորվում է նաև մեր ապագա սերնդի դերն ու նշանակությունը հայրենիքի պաշտպանության գործում։
Ուստի նպատակ կա ճամբար-բանակումների միջոցով առաջնահերթ գիտելիքներ փոխանցել պատանիներին ու երիտասարդներին՝ ծանոթացնելով նրանց մարտավարական որոշ հնարքների ու մեթոդների:
Սակայն այս կարևոր ծրագրի մեկնարկի համար ակնկալում ենք մեր հայրենակիցների աջակցությունը:
Մինչ Բանակումի մեկնարկը անհրաժեշտ է ձեռք բերել վրաններ (30 հատ) և ներքնակներ(120 հատ):
Աջակցելու համար կարող եք փոխանցումներ կատարել հետևյալ հղումով: