Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչո՞ւ է նիհարելիս «քաշը կանգնում»․ մեկնաբանում է դիետոլոգը

Հասարակություն

Նիհարելիս գալիս է մի ժամանակահատված, երբ մարդկանց թվում  է, որ իրենք  ամեն ինչ ճիշտ են անում, սակայն քաշն այլևս չի նվազում, «քաշը կանգնել է»։ ArmDaily.am-ը դիետոլոգ, սննդաբան Գայանե Շախաթունուց փորձել է պարզել, թե նիհարելու գործընթացում  ինչո՞ւ է մարդը նման խնդրի առաջ կանգնում և ի՞նչ պետք է անի, եթե քաշի նվազումը դանդաղում կամ դադարում է։

Դիետոլոգի խոսքով՝ «քաշի կանգ» լինում  է մի քանի պատճառով։ 
Առաջին  պատճառն այն է, որ  մարդը սկսում է ի սկզբանե սխալ կալորիականությամբ իջեցնել իր քաշը․ «Երբ որ օրգանիզմին սկսում եք միանգամից շատ ցածր կալորականությամբ սնունդ տալ, մինչդեռ ինքը շատի կարիք ունի, ուստի գալիս է մի պահ, որ օրգանիզմը պատասխան ռեակցիա է տալիս՝ միացնելով պահպանման ռեժիմ։ Գլխուղեղի հիպոֆիզը, որը պատասխանատու է օրգանիզմում կատարվելիք բոլոր փոփոխությունների և ազդակների համար, անմիջապես միացնում է պահպանման  ռեժիմը։ Հիպոֆիզը մտածում է, որ  օրգանիզմը քաղցի  մեջ է և հնարավոր է՝ շուտով ընդհանրապես սնունդ չունենա, ուստի ճարպային զանգավածին չի թողնում, որ արագ այրվի։ Սա առողջ օրգանիզմի բնական ռեակցիա է։ Այդ պատճառով քաշ կորցնողները չպետք է ինքնագլուխ բաներ անեն։ Օրինակ՝ եթե 100 կգ կշռող անձը միանգամից նստի կեֆիրային դիետայի վրա, ապա անմիջապես 10 կգ քաշ կգցի, որից հետո օրգանիզմը կարթնանա, կզգա որ իրեն բավարար կամ նույնիսկ մինիմալ սննդանյութեր չի տրվում, կմիացնի պահպանման ռեժիմը։ Դրանից հետո մարդը կսկսի կա՛մ չնիհարել, կա՛մ նիհարել շատ դանդաղ»։

Շախաթունին, ներկայացնելով քաշի չնվազման  հաջորդ պատճառը, նշեց, որ  առաջին հերթին մարդը պետք է հասկանա, թե ինչու է իր քաշն ավել, քանի որ շատ դեպքերում քաշի ավելցուկը  հորմոնալ բազմաթիվ դիսբալանսների պատասխան ռեակցիան է։
 «Եթե մարդն ունի թաքնված հորմոնալ խնդիր կամ, ենթադրենք, շաքարային դիաբետ, նախադիաբետային փուլ, վահանաձև գեղձի ֆունկցիայի խախտում, ինսուլին- գլյուկոզա հարաբերակցության խախտում և այլն, սրանք բոլորը բերում են ճարպակալման։ Մարդը, եթե ունի այս խնդիրներն ու տեղյակ չէ դրանց մասին, սկսում է քաշի կորստի պրոյեկտ, ապա առաջին 5 կգ-ը կգցի ու հետո քաշի նվազում էլ չի լինի։ Սա էլ երկրորդ պատճառն է»,- ընդգծեց դիետոլոգը։
Խոսելով արդեն երրորդ պատճառի մասին՝ Շախաթունին նշեց․ «Եթե մարդը նիհարում է ճիշտ սննդակարգով և միաժամանակ  նաև սպորտով է զբաղվում, կատարում է ուժային ակտիվ վարժանքներ, ապա հնարավոր է, որ նա քաշով իջնի, սակայն մկանը ծանրանալու արդյունքում կշեռքի վրա նվազման  շատ քիչ թիվ տեսնի։ Օրինակ՝ եթե 1 ամսում ռեալ նիհարի 5 կգ, սակայն նույն ժամանակատվածում հավաքի 2 կգ մկանային ծավալ, կշռեքի վրա կտեսնի 2․5 կամ մաքսիմում 3 կգ։ Սակայն իրականում նա  կորցրել է  5 կգ ճարպ»։

Դիետոլոգի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, որն ուզում է նիհարել, առաջին հերթին պետք է այցելի միայն  էնդոկրինոլոգի մոտ, որի  իրականցրած հետազոտության պատասխանների և առաջարկների ուսումնասիրությունից հետո միայն պետք է  գնա սննդաբանի մոտ՝ գրագետ  նիհարելու համար։
«Պետք է շատ դանդաղ նիհարել, օր օրի քաշի հետ պետք է նոր նվազեցնել կալորիաները։ Օրինակ՝  պետք է սկսել 1900 կալորից, հաջորդ շաբաթ 1800, հաջորդիվ 1700 և այսպես շարունակ։ Ամեն 1 կգ նիհարելու պարագայում, պետք է կալորիականությունը 100 գրամ նվազեցվի, որպեսի հետո   քաշի կանգի խնդիր չառաջանա»,-ամփոփեց դիետոլոգը։

ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել
«Սուրմալու»-ում զոհված 16 քաղաքացուց 14-ի անունները հայտնի են. ԱԻՆ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհվածների թվում են նաև հղի կինն ու երեխան.Կոստանյան
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Ո՞ւմ են փորձում փրկել «Սուրմալու»-ի դեպքերից և արդյոք կհետաձգվի՞ տարհանումը. մամուլ
Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Սուրմալու»-ում. Ուղիղ
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Սերբիայի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
Պայթյուններ Ղրիմում․ այրվում է ռուսական զորամաս
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. ահազանգ է ստացվել
Հրդեհ Նորաբաց գյուղում
Օրվա աստղագուշակ
Անհետ կորածների թիվը 17 է. ԱԻՆ թարմացված տվյալները
«Ժողովուրդ» ․ Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է
«Հրապարակ». Կհետաձգվի՞ տարհանումը 
«Ժողովուրդ»․ Կուսակցություններին աուդիտ կանեն
«Հրապարակ»․ Չնայած երկրում տիրող վիճակին, ՔՊ-ում ընտրության նախապատրաստություններ են
«Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը
ԱԻՆ-ը կորածների նոր ցանկ է հրապարակել
«Ժողովուրդ». Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել
 «Հրապարակ». Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր
«Ժողովուրդ». Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ԱԻՊԾ
«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ
Ստամբուլում ջրհեղեղ է. կան տուժածներ
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. զոհերի թիվը հասավ 7-ի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™