Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները
Միջազգային խճանկար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները երկրում։ Նման կոչով նախագահը Twitter-ում դիմել է գազալցակայանների սեփականատեր ընկերություններին:
«Իմ ուղերձը բենզալցակայանները կառավարող և գներ սահմանող ընկերություններին պարզ է՝ հիմա ժամանակն է... համաշխարհային վտանգի: Նվազեցրե՛ք գինը, որպեսզի այն համապատասխանի այն գնին, որը դուք վճարում եք ապրանքի համար: Եվ դա արե՛ք հիմա»,- հորդորել է Բայդենը: