Զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել
Միջազգային խճանկար
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանի ինքնավարությունում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակում։ Այս մասին ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է շաբաթ նախագահի կայքում։
«Ղարակալպակստանի Հանրապետության տարածքում ժամը 21:00-ից մինչև 07:00-ն սահմանել պարետային ժամ՝ արտակարգ դրության ժամկետի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 1-ին Ղարակալպակստանում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են երկրի նոր սահմանադրության նախագիծը։ Տարածաշրջանի իշխանությունները բողոքի ցույցերն անվանել են «կառավարությունը զավթելու փորձ»։