Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը «Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Միասնական քննությունների արդյունքները վկայում են Հայստանում կրթության ցածր որակի մասին․ փորձագետ

Հասարակություն

Հունիսի 24-ին բուհական միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր։ Միասնական քննությունների արդյունքների, ամենապահանջված մասնագիտությունների, կրթական համակարգում առկա բացթողումների և մի շարք այլ հարցերի վերաբերալ ArmDaily.am-ը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Նրա խոսքով՝ այս տարի ևս, ինչպես  նախորդ տարիներին,  միասնական քննությունների ընթացքի ու արդյունքների միջև էական տարբերություններ չկան։
«Ես նայեցի արդյունքներն, ու դրանք ինձ համար բավականին հետաքրքիր էին։ Օրինակ՝ մաթեմատիկայի միջին միավորը 11-ին մոտ էր, ինչպես և նախորդ տարիներին էր եղել։ Սակայն զարամանալիորեն մոտավորապես 20 տոկոսը անբավարար գնահատական էր ստացել։ Ընդ որում՝ այդ 20 տոկոսը ոչ թե մեր շրջանավարտների ամբողջի 20 տոկոսն է, այլ միայն  բուհեր դիմածներինը։ Դա նշանակում է լավագույների 20 տոկոսը  անբավարար միավոր է ստացել։ Այս տարի բարձր ստացողների տոկոսը ևս նույնն է,  ինչ նախորդ տարի, նույնիսկ  առարկաներ կան, որոնցից դիմորդները  բարձր գնահատակներ չեն էլ ստացել։ Օրինակ՝ աշխարհագրությունից 20 միավոր ստացող չկա։ Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ կրթության որակը շարունակում է ցածր մնալ, իսկ այն փոփոխությունները, որոնք կատարվում են ոլորտում, որևէ դրական արդյունք չեն տալիս»,-ընդգծեց փորձագետը։
Խոսելով այս տարվա ամենապահանջված մասնագիտությունների մասին՝ Մխիթարյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ այդ առումով ևս էական փոփոխություններ չկան․ «Վերջին տարիներին ամենապահանջված մասնագիտությունների հնգյակը նույն է մնում․ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում բուժական գործ, ԵՊՀ-ում ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, տնտեսագիտական մասնագիտություներ ու իրավագիտություն։ Սրանք դեռևս մնում են ամենապահանջվածները։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ ոլորտներում աշխատավարձերը բարձր են»։  


Մխիթարյանի խոսքով՝ այն ոլորտները, որտեղ աշխատավարձերը ցածր են, այդ մասնագիտություններով դիմորդները կա՛մ քիչ են, կա՛մ գրեթե չկան։ Ցավալիորեն, այդ ցուցակում պետք է առանձնացնել նաև ուսուցչի մասնագիտությունը։ «Մանակավարժական բուհերում շատ քիչ են դիմորդները, իսկ տեղեր կան, որ ընդհանրապես դիմորդներ չկան, մասնավորապես Շիրակի պետական համալսարանում և Վանաձորի պետական  համալսարանում մաթեմատիկա մասնագիտությամբ դիմորդներ չկան։ Սա ազդարարում է այն մասին, որ որոշ ժամանակ անց մենք մանկավարժների լուրջ խնդիր ենք ունենալու։ Հիմա առանց այն էլ արդեն վատ պատկեր ունենք ու ինչքան այսպես շարունակվի, այնքան վիճակն ավելի է վատանալու»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ նոր համակարգի գործարկումը, ըստ որի շրջանավարտները կարող են դիմել միայն մեկ մասնագիտություն սովորելու համար, ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել դիմորդների թվաքանակի վրա, Մխիթարյանը պատասխանեց․ «Այս փոփոխությունը միտված էր նրան, որ իբր թե  մեր շրջավարտները հստակորեն ընտրեին իրենց մասնագիտությունները, սակայն սա իհարկե չի ծառայելու այդ նպատակին։ Բացի նպատակին չծառայելուց, այս փոփոխությունը խանգարում է նաև  սոցիալապես ցածր խավի երեխաների ընդունելությանը, քանի որ նրանց հնարավորությունները շատ չեն, միգուցե այդ երեխաներն ինքնուրույն են պարապել ընդունելության համար, մեծ մրցակցության պարագայում  ցածր միավոր են հավաքել ու միայն մեկ հայտով դիմելու պարագայում  իրենց ընդունվելու հավանականությունը նվազում է, նրանք դուրս են մնում մրցակցությունից։ Ընդհանուր առամամբ, ըստ իս, նման փոփոխության անհրաժեշտություն չկար»։

Անդրադառնալով  կրթական համակարգում առկա խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին՝ փորձագետն ընդգծեց․ «Կառավարության այն քայլերը, որոնք իրականցվում են առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար, ըստ էության, հակառակ էֆեկտն են ունենում։ Առաջին հայացքից խնդիրների լուծմանն ուղղված քայլերը բավականին շատ են թվում, սակայն մյուս կողմից դրանք հիմնականում միմյանց հակասում են։ Կրթական համակարգում փոփոխություններն իրենց արդյունքը շատ արագ չեն կարող տալ, ուստի դրանք պետք է լինեն կշռադատված և երկարաժամկետ ազդեցության  համար։ Համակարգում գտնվողները, կարծես թե, այս ամենը չեն ընդունում ու հասկանում, այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ ամեն  ինչ շատ արագ է կատարվում՝ և՛  օրենքում փոփոխությունները, և՛ կառավարության որոշումները, և՛ նախարարի հրամանները։ Այս ամենն  անընդահատ քաոսային իրավիճակ  են ստեղծում, մասնավորապես հանրակրթական  համակարգում։ Խնդիրների լուծման համար  առաջինը պետք է սկսել ռազմավարությունից և դրանից հետո  մշակել այնպիսի փոփոխություններ, որոնք համպատասխան կլինեն ռազմավարությանը։ Երկրորդ խնդիրը կադրերի լուծման հարցն է։ Այն մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, ըստ էության,  այդ ոլորտում փորձ չունեն, իսկ  կրթական  դաշտում փորձառու մարդկանց կողմից ընդունված որոշումներն էականորեն նպաստելու են ոլորտի զարգացմանը։ Այս երկու խնդիրների լուծմամբ կկարողանանք արդյունավետ բարեփոխումներ իրականացնել համակարգում»։

Մելինե Պետրոսյան

Արցախի ընդդիմադիր պատգամավորները կհանդիպեն խաղաղապահների ղեկավարությանը
Հրշեջները մարել են «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
Զարեհ Սինանյանը հանդիպել է CNFA հկ ծրագրերի զարգացման նախագահի հետ
ԱԻ նախարարն այսօր հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին
Շրջանառությունն արգելված թմրամիջոցների բացահայտում Արցախում
ԱԻՆ-ը՝ «Սուրմալու»-ում այսօր կատարված աշխատանքների մասին
ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հկ ներկայացուցիչներին
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
ԱԻՆ հրշեջները վերահսկում են Կարմիր գյուղ-Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում բռնկված հրդեհը
Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Պարսյան
Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված հղի կնոջ՝ Սիրարփի Խաչատրյանի նամակը
Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան
«Երբ խոզին խանձում ես, իսկ նա ճղճղում ա ու փախնում, ոչ թե ահաբեկչություն ա, այլ խորովածի նախապատրաստություն»․ Փաշինյանի հայտարարությունը՝ քննարկման թեմա
Մարտավարաշարային պարապմունքները շարունակվում են
Մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
Երեխային օգնության են հասել ջրափրկարարները
«Էդքան մարդ մեռավ հերիք չի՞, ուզում եք հիմա էլ դուք մեռնե՞ք».ովքե՞ր են Աղավնոյի բնակիչներին ահաբեկողները
Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը
Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Բաքվում ինձ նույնիսկ նստացրել են». նոր մանրամասներ ինքնությունը թաքցրած ադրբեջանցի լրագրողի Աղավնո այցից
Հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր կստեղծվեն, իսկ գործադիրը պայքարում է փողոցային առևտրի դեմ.լրահոս
Կողբ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ
Հայ բռնցքամարտիկները երկրորդ եզրափակչի ուղեգիրն են նվաճել Թուրքիայում
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Ռուսական պրովակատոր աշխատող Արթուր Աբդուլ Դանիելյանը հերթական լավաշով է հանդես եկել․ Վահագն Ավագյան
Հայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ
Ստեփանակերտի ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը
Աղավնո համայնքն այսօր զրկվել է կապի բոլոր միջոցներից. Ստեփանակերտյան ռեժիմն այսպիսով արագացնում է Աղավնոյի հայաթափումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին
Oգոստոսի 19-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռը հրավիրում է մամուլի ասուլիս
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 38 ահազանգ է ստացվել
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք
Հայկ Հարոյանը ազատվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հարազատներին
Սգո օրը Վրացական փողոցում հրավառություն է կազմակերպվել. Ոստիկանություն
Բևեռի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ճամբար-բանակումը՝ երկրորդ տարիքային խմբի (14-15 տարեկան) պատանիների մասնակցությամբ․ֆոտոշարք
Մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է. Փաշինյան
Դավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ. Փաստաբանական խմբի հայտարարությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների
Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Ողբերգական հրդեհը անգործության հետևա՞նք. ինչո՞ւ դեռևս 1 տարի առաջ  «Սուրմալու»-ում հայտանաբերված խախտումները չեն վերացվել
ՔՊ խորհուրդ մտնելու համար թեժ պայքար է, իսկ «Սուրմալու»-ի հին գործը տեղում դոփում է. մամուլ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™