Ծիրանի օգտակար հատկություններն ու հակացուցումները
Հասարակություն
Ծիրանը բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով։ Ստորև կներկայացնենք ծիրանի օգտակար հատկությունները ու հակացուցումները։
Օգտակար է սրտի և անոթների համար
Անուշահամ ծիրանը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով ու այլ օգտակար նյութերով։ Ծիրանի բաղադրությունն իսկապես ապշեցուցիչ է, քանի որ մեկ պտղի մեջ կա մեծ քանակությամբ մագնիում, երկաթ, բետա-կարոտին, ֆոսֆոր, ֆոլաթթու․ նատրիում, յոդ, պեկտին ու այլ նյութեր։ Դրանում կան նաև B խմբի, նաև A, C, E և H վիտամիններ։
Այն բարերար ազդեցություն ունի արյան հեմոգլոբինի մակարդակի վրա, ամրացնում է իմունիտետը, լավացնում է տեսողությունը։ Ծիրանն օգտագործում են նաև վահանաձև գեղձի ու սրտանոթային հիվանդությունների նախապահպանության համար։ Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում է օրգանիզմը, ամրացնում է ոսկորներն ու պայքարում ծերացման դեմ։
Խթանում է ուղեղի աշխատանքը
Ծիրանն իրավամբ կարող է համարվել շարժիչ ուժ ուղեղի աշխատանքի համար։ Այն լավացնում է հիշողությունը և օգտակար է հատկապես մտավոր աշխատանքով զբաղվողների համար։ Միրգը խորհուրդ է տրվում քաղցրի սիրահարներին։ Այն կարող է հիանալի աղանդեր դառնալ ու փոխարինել պաղպաղակին ու բարձր կալորիականություն ունեցող թխվածքին։
Ծիրանը նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվել ինչպես թարմ, այնպես է չորացրած վիճակում։ Ավելին, այն համարվում է բնական լուծողական ու բարերար ազդեցություն է գործում գալարակծկումների վրա։ Պտուղը արագացնում է նյութափոխանակությունը։
Օգնում է բրոնխիտի դեմ
Ժողովրդական բժշկության մեջ ծիրանի կորիզն օգտագործվում է որպես հազի դեղ ու կիրառվում է շնչուղիների հիվանդությունների դեմ։ Համարվում է, որ ծիրանի կորիզի մեջ եղած նյութերը օգնում են քաղցկեղի ու ստամոքսի խոցի դեմ։ Ծիրանը հայտնի է իր մանրէասպան հատկություններով։
Այն թույլ է տալիս պահպանել օրգանիզմի ջրային բալանսը. դա արվում է մրգի մեջ մեծ քանակությամբ հեղուկի շնորհիվ։
Բացի վերոնշյալը, ծիրանն ունի նաև հետևյալ հատկությունները․
1․ Ծիրանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կարոտին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը միզածորանի, ստամոքսի և թոքերի քաղցկեղից: Պատկերացնո՞ւմ եք: Բայց որպեսզի հասնեք այսպիսի անհավանական պաշտպանության, անհրաժեշտ է ամեն օր ուտել 5-6 հատ թարմ ծիրան:
2. Ժամանակակից աշխարհում հաճախ տառապում ենք արագ հոգնելիությունից և կենսական ուժի պակասից: Բայց շնորհիվ ծիրանի մեջ պարունակվող մագնիումի և ֆոսֆորի՝ կարելի է դա շուտ լուծել: Ծիրանը բարելավում է նաև ուղեղի ակտիվությունը: Ուղղակի Ձեր ռացիոնում ծիրան ավելացրեք:
3. Եթե օրական օգտագործեք գոնե 100 գ ծիրան, ապա կարելի է անցավ և արագ ազատվել մարսողության հետ կապված պրոբլեմներից: Ծիրանը հատկապես օգտակար է աղեստամոքսային տրակտի պրոբլեմներ ունեցող մարդկանց համար:
4.Ծիրանը հանդիսանում է նաև գերազանց կոսմետիկ միջոց: Ծիրանից պատրաստված դիմակն օգնում է թարմացնել մաշկը և հարստացնել այն վիտամիններով և միկրոէլեմենտներով:
5. Ծիրանը շատ արդյունավետ հակամիկրոբային միջոց է: Դրա համար ինֆեկցիոն հիվանդության առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է ծիրանի հյութ օգտագործել: