Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին

Քաղաքական

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել հայտնի փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին:

ArmDaily.am-ի հետ զրույցում դիվանագետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ դա ակնհայտ քաղաքական որոշում է և քաղաքական կոռուպցիայի ուղիղ դրսևորում։

«Սեդա Սաֆարյանը նաև Ստյոպա Սաֆարյանի քույրն է, իսկ նույն այս կառավարությունը, որն առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, առաջադրել էր Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, ինչից հետո այդ սահմանադրական մարմինը, փաստացի, լուծարվեց, այն գոյություն չունի, և Ստյոպա Սաֆարյանը եղել է վերջին նախագահը։ Այսինքն՝ այդ ընտանիքը իշխանություններին պետք է գոյություն ունեցող պետական մարմինների համակարգը կործանելու և տապալելու համար։ Կարծում եմ, որ սա լրացնում է խայտառակ նշանակումների այն շարքը, որ եղել է այս իշխանությունների օրոք։ Վահե Գրիգորյան, Էդգար Շաթիրյան,  Արթուր Վաղարշյան։ Այս խայտառակությունների շարքը շարունակվում է»,- ասաց Ղազարյանը։

Ըստ նրա՝ ՍԴ-ում այժմ երկու ֆունկցիոնալ դատավոր են մնացել՝ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը։ Վերջինը այն 2 դատավորներից մեկն է, ում պաշտոնավարման ժամկետը ավարտվում է սեպտեմբերին, և հենց Պետրոսյանին է գնալու փոխարինելու Սաֆարյանը։

«Հիմա փաստորեն Արևիկ Պետրոսյանի նման պրոֆեսիոնալ, բարձրակարգ, փորձառու, սկզբունքային, իր առաքելությանը հավատարիմ դատավորին պետք է փոխարինի մասնագիտական միջակություն հանդիսացող քաղաքական գործիչ։ Սեդա Սաֆարյանը նաև Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Ռոբերտ Քոչարյանի հայտնի դիմումի հիման վրա գործի շրջանակներում հանդիսանում էր Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանական խմբի անդամ, որի մի անդամն էր նաև Տիգրան Եգորյանը, ով «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահն էր։ Իսկ այժմ այդ կազմակերպության նախագահն է նրա կինը՝ Լուսինե Հակոբյանը, նրանք երկու ամուսիններով ընդգրկված են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, իսկ նրանց ամուսնության կնքահայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կծիկ է աշխատում, ինչ  քաղաքական սուբյեկտիվ գործոնների մեխանիզմ է, և սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է»,- ասաց նախկին պաշտոնյան։

Էդգար Ղազարյանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետն էլ ոչ օրինական ձևով է ավարտվում։

«Արևիկ Պետրոսյանի լիազորությունները ավարտվելու են այն ապօրինության հետևանքով, որը 2020-ին իրականացվեց՝ հակասահմանադրական ճանապարհով սահմանադրական փոփոխություններ իրականացվեցին։ Եթե այդ փոփոխությունները չարվեին, Արևիկ Պետրոսյանը դեռ երկար ժամանակ պետք է պաշտոնավարեր որպես ՍԴ դատավոր։ Այսինքն՝ այդ պահին 3 դատավորի պաշտոնազրկեցին, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Դրա մասին ավելի շատ հանրային արձագանք եղավ, բայց մարդիկ ուշադրություն չեն դարձնում այն իրողությանը, որ դրանով ապօրինաբար կրճատվեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը։ Հիմա նրա պաշտոնավարման ժամկետը ապօրինի կրճատելով՝ նրան փոխարինում են իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչով»,- ասաց Ղազարյանը։

Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Խոսելով նրա թեկնածության մասին՝ Ղազարյանը նշեց, որ Զեյնալյանը քաղաքական գործիչ է, և նրա առաջադրումը ևս կլինի քաղաքական։

«Նա «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, եղել է ԱԺ պատգամավորի թեկնածու, Երևան համայնքի ավագանու անդամի թեկնածու, եղել է Արդարադատության նախարար։ Այսինքն՝ զբաղեցրել է քաղաքական պաշտոններ կամ հավակնել է քաղաքական պաշտոններ զբաղեցնելուն։ Սա, կարծում եմ, քաղաքական հերթական նշանակումն է, որը ՍԴ առաքելության՝ որպես անաչառ մարմնի, իշխանությանը հակակշռող մարմնի ֆունկցիոնալ գործունեության խափանման ուղիղ դրսևորում է»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։

Էդգար Ղազարյանն ընդգծեց , որ ՍԴ-ն իր պաշտոնական ձևակեպումներով համարվում է Բարձր դատարան և այդ դատարանի դատավորի պաշտոնում պետք է հավակնի տվյալ երկրի իրավագիտական սերուցքը։

«Այն իրավաբանները, այն դատավորները, ովքեր ունեն խորը մասնագիտական անցյալ, ովքեր դատական համակարգում իրենց զբաղեցրած նախկին դիրքերով, անբասիր հեղինակությամբ վաստակել են այդ դատարանում հայտնվելու իրավունքը։ Իսկ մեզ մոտ բոլոր այդ հատկանիշները դրվում են մի կողմ , առաջ են բերվում միայն քաղաքական գործոններ և որոշումներ են կայացվում միայն քաղաքական գործոններով»,- ասաց Ղազարյանը։

Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի. Ավինյան
ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել
«Սուրմալու»-ում զոհված 16 քաղաքացուց 14-ի անունները հայտնի են. ԱԻՆ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհվածների թվում են նաև հղի կինն ու երեխան.Կոստանյան
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Ո՞ւմ են փորձում փրկել «Սուրմալու»-ի դեպքերից և արդյոք կհետաձգվի՞ տարհանումը. մամուլ
Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Սուրմալու»-ում. Ուղիղ
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Սերբիայի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
Պայթյուններ Ղրիմում․ այրվում է ռուսական զորամաս
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. ահազանգ է ստացվել
Հրդեհ Նորաբաց գյուղում
Օրվա աստղագուշակ
Անհետ կորածների թիվը 17 է. ԱԻՆ թարմացված տվյալները
«Ժողովուրդ» ․ Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է
«Հրապարակ». Կհետաձգվի՞ տարհանումը 
«Ժողովուրդ»․ Կուսակցություններին աուդիտ կանեն
«Հրապարակ»․ Չնայած երկրում տիրող վիճակին, ՔՊ-ում ընտրության նախապատրաստություններ են
«Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը
ԱԻՆ-ը կորածների նոր ցանկ է հրապարակել
«Ժողովուրդ». Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել
 «Հրապարակ». Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր
«Ժողովուրդ». Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ԱԻՊԾ
«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ
Ստամբուլում ջրհեղեղ է. կան տուժածներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™