Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան

Քաղաքական

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունների մասին ArmDaily.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ։

-Տիկի՛ն Խամոյան, Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ազգային ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը:  Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ նախագահի հայտարարությունը։

-Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ այս կյանքում իրենց համար առաջին տեղում պաշտոնը, մանդանը, փողն  ու պարգևավճարն են, մի քանի  հարյուր դոլարանոց մեքենանն է։ Իրենք  իրենց խոսույթով մատնում են իրենց կյանքի առաջնահերթոությունները և ցույց են տալիս, թե, ի վերջո, ինչի  համար էր 2018 թվականի իշխանափոխությունը։ Այդ իշխանափոխությունը ոչ թե քաղաքական  փոփոխությունների, այլ իրենց կյանքի  որակի փոփոխությանն էր միտված։ Մենք մեկ անգամ չէ, որ  հայտարարել ենք՝ մեզ համար թիվ մեկ խնդիրը մանդատները չեն։ Մեր թիվ մեկ խնդիրն այն չէ՝ Իշխան Սաղաթելյանը կմնա՞ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, թե՞ չի մնա, կամ Ագնեսա Խամոյանը կունենա՞ պատգամավորական մանդատ, թե՞ չի ունենա։ Այս ամենը երկրոդային է այն առանցքային խնդիրների կողքին, որոնց առջև մենք ու մեր երկիրը կանգնած ենք։ Այսօր սեղանին մեր երկրի գոյության հարցն է դրված, ու այդ մանդատները վաղն իրենց էլ պետք չեն գալու։ Երբ չլինի երկիրը, մանդատներն ի՞նչ են անելու։ Այսօր դրված է Բերձորը կորցնելու հարցը, ու իշխանությունը փորձում է ընդդիմադիր պատգամավորներին, իբրև մանդատներից զրկելով, ստվերել  Բերձորի հարցը։ Դուք հասկանո՞ւմ եք սրանց մակարդակի բացակայությունը։ Մեր  հայտարարությունների մեջ որևէ բան չի փոխվել։ Մենք քաղաքական բոյկոտ ենք հայտարարել, դուրս ենք եկել փողոց, եղել ենք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների կողքին, շարունակում ենք մնալ  մեր քաղաքացիների կողքին ու նաև շարունակում ենք պնդել, որ այսօրվա ԱԺ-ի մեծամասնությունը մեր երկրի  առջև ծառացած իրական խնդրիների վերաբերյալ իրական պատկերացում չունի, ինչպես նաև չի արտահայտում ժողովրդի իրական կարծիքը։ Ժողովրդի իրական կարծիքը չարտահայատելու ևս մեկ փաստարկ. այս իշխանությունը  խոստացել էր խաղաղության օրակարգ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր վերջին մենախոսության ժամանակ շուրջ 1 ժամ հիմնավորում էր, թե ինչու խաղաղության օրակարգը հնարավոր չէ  կյանքի կոչել։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Այո՛, դա ճիշտ պնդում է, ու մենք այդ մասին խոսում ենք նոյեմբերի 9-ից ի վեր, որ տեղի ունեցած պատերազմով Հայաստանի խնդիրները չեն ավարտվում, այլ ընդհակառակը՝  նորերն են սկսում ու ավելի մեծ ծավալներով։ Այս ամենի ֆոնին ընդդիմադիր պատգամավորներին քաղաքական բոյկոտի պատճառով մանտադներից զրկելու հարցը քննարկման թոփ  թեմա դարձնելն ուղղակի   քաղաքական անմեղուսանկություն է։ 

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ միայն Նիկոլ Փաշինյանի  ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ  հայտարարությունից հետո ՔՊ-ն ԱԺ-ում խոսեց արդեն բուն գործընթացը սկսելու մասին։

-Երևի դա գաղտնիքի բացահայտում չի լինի, եթե ասեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն գոյություն չունի, ԱԺ-ում գոյություն չունի համանուն խմբակցություն, այդ ամենը ձևականություն է։ Գոյություն ունի մեկ անձի կուսակցություն և իշխանություն։  Նիկոլ Փաշինյանն ինչպես երկիրն է միանձնյա ղեկավարում, խառնվում է իշխանության բոլոր ճյուղերի ֆունկցիաներին ու անմիջականորեն մասնակցում ամեն ինչին, այնպես էլ  ղեկավարում է իր կուսակցությունը։ Այնտեղ որոշումները  բացառապես Նիկոլ Փաշինյանն է  կայացնում, մնացածը հլու-հնազանդ ենթարկվում  են։ Այս պատճառով է, որ մենք «Դիմադրություն» շարժման հանրահավաքների ժամանակ  ՔՊ֊ականներին ասում էինք, որ իրենք ևս պետք է ազատագրվեն Նիկոլ Փաշինյանի լծից։ Ինչպես երկիրն է գտնվում  նրա լծի տակ, նույն էլ իր կուսակցության անդամներն են գտնվում այդ լծի տակ։

-Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ որոշ անձանց հարցով գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ, արդյոք սրանով իշխանությունը չի՞ փորձում ստուգել ընդդիմության ամրությունը։

-Նորից եմ ասում, որ իրենք այս ամենով փորձում են երկրի առջև ծառացած հիմնական ու  կարևոր խնդիրներից հանրության ուշադրությունը շեղել։ Մենք չենք տրվելու այդ խայծին։ Մեր հանրությունը շատ լավ պետք է հասկանա, որ այսօրվա  առանցքային հարցը 10-15 պատգամավորի մանդատից զրկել-չզրկելը չէ։ Այսօրվա  գլխավոր  խնդիրը Հայաստանի անվտանգային  հարցն ու Արցախից մնացած 25 տոկոսի գոյության հարցն է։

-Տիկի՛ն Խամոյան, ամեն դեպքում  ձեր  խմբակցության ներսում մանդատների հարցով որևէ քննարկում իրականացրե՞լ եք։

-Մեր հանրային խոսքը մեր ներքին քննարկումների խոսույթն է։ Կոնկրետ մանտադների թեմայով որևէ քննարկում չենք իրականացրել, քանի որ մեր համար գլխավոր խնդիրն այս իշխանության հեռացումն է, որպեսզի Հայաստանն ու Արցախը մնան։

Մելինե Պետրոսյան

Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի. Ավինյան
ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել
«Սուրմալու»-ում զոհված 16 քաղաքացուց 14-ի անունները հայտնի են. ԱԻՆ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհվածների թվում են նաև հղի կինն ու երեխան.Կոստանյան
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Ո՞ւմ են փորձում փրկել «Սուրմալու»-ի դեպքերից և արդյոք կհետաձգվի՞ տարհանումը. մամուլ
Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Սուրմալու»-ում. Ուղիղ
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Սերբիայի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
Պայթյուններ Ղրիմում․ այրվում է ռուսական զորամաս
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. ահազանգ է ստացվել
Հրդեհ Նորաբաց գյուղում
Օրվա աստղագուշակ
Անհետ կորածների թիվը 17 է. ԱԻՆ թարմացված տվյալները
«Ժողովուրդ» ․ Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է
«Հրապարակ». Կհետաձգվի՞ տարհանումը 
«Ժողովուրդ»․ Կուսակցություններին աուդիտ կանեն
«Հրապարակ»․ Չնայած երկրում տիրող վիճակին, ՔՊ-ում ընտրության նախապատրաստություններ են
«Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը
ԱԻՆ-ը կորածների նոր ցանկ է հրապարակել
«Ժողովուրդ». Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել
 «Հրապարակ». Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր
«Ժողովուրդ». Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ԱԻՊԾ
«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ
Ստամբուլում ջրհեղեղ է. կան տուժածներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™