Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մոտ օրերս կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ 
Սիմոնյանի խոսքով՝ այս պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունների քանակը թույլատրելիից բավականին շատ է, ինչը թույլ է տալիս նրանց մանդատից զրկել: Ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ, այնուհետև Անդրանիկ Թևանյանը՝ 199, Ասպրամ Կրպեյանը՝ 198, Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հավասար թվով են բացակայել՝ 197, Արթուր Ղազինյանն ու Լիլիթ Գալստյանը նույնպես ունեն հավասար թվով բացակայություններ՝ 194։ Հաջորդը Վահե Հակոբյանն է՝ 193 բացակայությամբ, իսկ վերջում Արթուր Խաչատրյանն է՝ 132 բացակայությամբ։

ArmDaily.am-ը Ալեն Սիմոնյանի հարտարարության վերաբերյալ զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

Պատգամավորի խոսքով՝ ամեն մարդ դիմացինին իր արշինով է չափում, և ՔՊ-ական մեծամասնությունը՝ խորհրդարանի իրենց ղեկավարի գլխավորությամբ,  միայն փող և իշխանություն են տենչում՝ դա վերագրելով նաև ընդդիմադիրներին։
«Ընդդիմության ներկայացուցիչ որևէ պատգամավոր՝ անկախ նրանից, իր անունը կա շատ բացակայություններ ունեցողների ցանկում, թե ոչ, երբեք չի ասել, որ իր համար կարևորը մանդատն է ու հանուն մանդատի պատրաստ է գնալ ինչ-որ զիջումների։ Բացակայությունների համար մեզնից աշխատավարձեր էլ են պահվում, սակայն ինչպես նկատել են, ոչ ոք դրա համար չի բողոքում»,-նշեց Խաչատրյանը։

Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ որոշ անձանց հարցով գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ, հարցին՝ արդյոք սրանով իշխանությունը չի՞ փորձում ստուգել ընդդիմության ամրությունը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Այո՛, իրենք կարող են դիմել ՍԴ, բայց հավատացնում եմ՝ իրենց ներքին որոշումները ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Մեր ֆրակցիան միահամուռ ու միակամ է, իրենք թող չփորձեն ինչ-որ ազդանշաներ տան, որ մեկի նկատմամբ կարող են դրական լինել, մյուսի նկատմամբ՝ ոչ։ Դա միգուցե իրենց մոտ անցնում է, մեզ մոտ հաստատ չի անցնում»։
Պատգամավորի պնդմամբ՝ իշխանականների համար մանդատից կարևոր ոչինչ չկա, դա նրանց կյանքի նպատակն է, սակայն ընդդիմության համար այս երկիրը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի,  մասնավորապես  Արցախի ճակատագիրը և Բերձորում տեղի ունեցող իրադարձությունները։
«Բերձորի խնդրի մասին առաջին անգամ ԱԺ-ում խոսել եմ դեռևս 2021 թվականի օգոստոսի 11-ին, իսկ իրենք այդ խնդրի մասին ընդհանրապես գաղափար չունեին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Խաչատրյանն, անդրադառնալով ԱԺ-ում տիրող անգործությանը, նշեց. «Պատգամավորը 3 հիմնական և խոշոր գործառույթ ունի՝ օրենսդրական, ներկայացուցչական և վերահսկողական։ Իրենք օրենսդրական մեր բոլոր հնարավորությունները փակել են։ Օգտվելով նրանից, որ իրենք մեծամասնություն են, չարաշահել են այդ հանգամանքը՝ սպանելով մեր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները։ Վերահսկողական գործառույթն էլ մենք չենք կարողանում իրականացնել, քանի որ ամեն ինչ իշխանության վերահսկողության տակ է, ու որևէ մեկի ձեռքից իրենք չեն բռնում, իսկ ներկայացուցչական առումով, վստահաբար,  մենք ավելի շատ մարդկանց հետ ենք շփվել, քան թե իրենց որևէ պատգամավոր։ Մեզ անգործության մեջ մեղադրող Ալեն Սիմոնյանը թող հիշի, որ ինքը հանդիսանում է ՀՀ ԱԺ-ի և ԱՀ ԱԺ-ի միջև ձևավորված համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան համանախագահը։ Համաձայն այդ հանձնաժողովի կանոնադրության՝ տարեկան երկու անգամ պետք է նիստեր գումարվեն Երևանում և Ստեփանակերտում, մինչդեռ Ալեն Սիմոնյանը թերացել է իր այդ պարտականությունները կատարելիս ու փոխանակ Արցախի խորհրդարանի հետ համատեղ նիստ գումարի, 11 հոգու հետ գնում է Բալի՝ ճոխ գործուղումների»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ԱԺ-ում պետք է քննարկվեն երկրի համար կենսական նշանակության խնդիրները, մինչդեռ իշխանական մեծամասնությունը մշտապես փախնում է նման քննարկումներից. «Իշխանական մեծամասնությունը տապալել է Շուշիի հռչակագրի հարցի քննարկումը, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լսումները ևս տապալեցին, և վերջին անգամ, երբ մենք կրկին արտահերթ նիստ գումարեցինք՝ Արցախի ու սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություն ընդունելու համար, դա ևս տապալեցին։ Մենք ասում ենք, եթե ԱԺ-ում կլինեն հայ ազգի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, ապա մենք այնտեղ կլինենք, իսկ իշխանությունը նմանատիպ հարցերը լուծում է կեսգիշերին՝ ժողովրդի թիկունքում։ ԱԺ-ով իրենք ուղղակի ուսապարկաբարո քվեարկում են իրենց ղեկավարության կողմից առաջարկված օրենքների օգտին»։

Մելինե Պետրոսյան

Շոյգուն Պապիկյանի հետ քննարկել է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը
ՌԴ քաղաքացու՝ «Սուրմալու» տոնավաճառում անհետ կորելու մասին տեղեկությունը չի հաստատվում. նա ողջ է
Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն
Ի՞նչ նոր մանրամասներ է հայտնել ԱԻ փոխնախարարը ողբերգական պայթյունից
Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի. Ավինյան
ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել
«Սուրմալու»-ում զոհված 16 քաղաքացուց 14-ի անունները հայտնի են. ԱԻՆ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհվածների թվում են նաև հղի կինն ու երեխան.Կոստանյան
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Ո՞ւմ են փորձում փրկել «Սուրմալու»-ի դեպքերից և արդյոք կհետաձգվի՞ տարհանումը. մամուլ
Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Սուրմալու»-ում. Ուղիղ
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Սերբիայի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
Պայթյուններ Ղրիմում․ այրվում է ռուսական զորամաս
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. ահազանգ է ստացվել
Հրդեհ Նորաբաց գյուղում
Օրվա աստղագուշակ
Անհետ կորածների թիվը 17 է. ԱԻՆ թարմացված տվյալները
«Ժողովուրդ» ․ Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է
«Հրապարակ». Կհետաձգվի՞ տարհանումը 
«Ժողովուրդ»․ Կուսակցություններին աուդիտ կանեն
«Հրապարակ»․ Չնայած երկրում տիրող վիճակին, ՔՊ-ում ընտրության նախապատրաստություններ են
«Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը
ԱԻՆ-ը կորածների նոր ցանկ է հրապարակել
«Ժողովուրդ». Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել
 «Հրապարակ». Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր
«Ժողովուրդ». Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™