«Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վահրամ Դումանյանն այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան, որտեղ տեղի է ունեցել մարզառազմական ճամբարի բացումը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում, որը 2021-22 ուսումնական տարում փորձարկվել է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Ճամբարի այս տարվա ծրագիրը նախատեսված է Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվելու է 5 փուլով: Զինվորական ստորաբաժանման նմանությամբ կազմակերպված ճամբարին այս տարի մասնակցելու են շուրջ 700 սովորողներ:

Ճամբարի մասնակիցները նախարարին դիմավորել են շարահրապարակում, որտեղ էլ Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտներին. «Սիրելի՛ աշակերտներ, այս տասն օրվա ընթացքում գործնական պարապմունքների միջոցով պետք է ամրապնդեք տեսական ձեր գիտելիքները: Ձեր կրթության որակից, մտածելակերպից ու քայլերից է կախված մեր երկրի ապագան, քանի որ դուք եք մեր վաղվա օրը: Այստեղ ձեռք եք բերելու այնպիսի հմտություններ, որոնք ապագայում ձեզ հնարավորություն են ընձեռելու ավելի հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները և վստահ քայլել դեպի առաջ»:

Մարզառազմական ճամբարի նպատակը ՆԶՊ առարկայի շրջանակում ձեռք բերած տեսական գիտելիքների, դրանց համապատասխան հմտությունների զարգացումն ու գործնական պարապմունքներով ամրապնդումն է: Պարապմունքները նպաստելու են աշակերտների իրավիճակային կողմնորոշման և նախաձեռնողականության զարգացմանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների (կարգապահություն, պարտականությունների կատարման պատասխանատվություն և այլն) բարձրացմանը, տեղորոշման հմտության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության, ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:

Տավուշի մարզի Աղավնավան գյուղի աշակերտ Արամայիս Վարդանյանը վստահ է, որ ճամբարում ստացած ռազմական գիտելիքներն իրեն օգնելու են ավելի հեշտ հարմարվել զինվորական կյանքին:

«Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մենք ծանոթանալու ենք բանակային կյանքին, սովորելու ենք լինել առավել կարգապահ և պատասխանատու: Ուսումնասիրելու ենք ռազմական գործ, առաջին բուժօգնություն, ինժեներական աշխատանքներ, տեղագրություն և այլն: Չնայած առաջին անգամ եմ մարզառազմական ճամբարում, բայց վստահ եմ՝ հետաքրքիր ու արդյունավետ 10 օր եմ ունենալու»,- ասել է Արամայիս Վարդանյանը:

«Մարզառազմական ճամբարի ծրագիրը կառուցվել է հիմնականում գործնական պարապմունքների հիման վրա: Ճամբարի առօրյան ընթանում է բանակային օրվա նմանությամբ, ծրագրում ներառված են նաև հանգստի ու մշակութային ժամեր: Ներկայումս ծրագիրը փորձարկումների փուլում է և արդյունքներով պայմանավորված՝ կլրամշակվի»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը:

Հավելենք նաև, որ ճամբարի բացման արարողությունից հետո նախարար Վահրամ Դումանյանը շրջել է վարժարանում, ծանոթացել աշակերտների կեցության պայմաններին, հետևել գործնական պարապմունքներին ու վարժանքներին, զրուցել ճամբարի մասնակիցների հետ:

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Հայ հանրության ընդամենը մի քանի օրվա դիմադրությունը բավարար է, որպեսզի Իրանը և Արևմուտքը տապալեն ռուս-թուրքական այս ծրագիրը. Lragir.am
Հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում բարձր արդյունքներ են գրանցել
Ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
«Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը
Վահե Ղազարյանը և Արա Ֆիդանյանը կգործուղվեն Ղրղզստան
«Հայաստան» հիմնադրամը բժշկական նշանակության ապրանքներ է տրամադրել ԱԻՆ-ին
Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս
Շիրակի մարզպետը՝ ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգերի մասին
Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում․ քաղաքագետ
Հայ ժողովուրդն այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ․ Արցախի ԱԺ նախագահ
Աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ մամուլի խոսնակ
Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում սգո օրերի կապակցությամբ Լիտվայի դեսպանատանը տեղադրված դրոշն իջեցվել է
Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ
ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ի հորդորը քաղաքացիներին՝ «Սուրմալու» ԱԿ-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™