Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի

Մշակույթ

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ այսօր Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։

ArmDaily.am-ի հետ զրույցում Յաշա Սոլոմոնյանն ասաց, որ անձամբ դեպքի վայրում չի եղել, բայց տեղում ներկա զբոսավարներից մեկը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել։

«Զբոսաշրջիկը առանց պրոֆեսիոնալ ուղեկցորդի է եղել այնտեղ, բարձրացել է այդ աստիճաններին և ընկել է։ Մեր գործընկերոջ փոխանցմամբ՝ բավականին լուրջ վնասվածք էր ստացել։ Այնտեղ շտապօգնություն է եկել և տեղափոխել են հիվանդանոց։ Մեր զբոսավարներից մեկը մոտեցել և փորձել է օգնել, ուղեկցել է զբոսաշրջիկին և պարզել, որ բավականին լուրջ վնասվածք ունի և վիրահատության խնդիր կա»,- ասաց Սոլոմոնյանը։

Նորավանքի հայտնի աստիճանների խնդրի մասին արդեն 10 տարի է, ինչ բարձրաձայնվում է։ Ինչպես նշում է Սոլոմոնյանը՝ խնդիրն ունի երկկողմանի բնույթ։

«Մի կողմից եկեղեցին կառուցված է կրաքարից, որը բավական փխրուն քար է, իսկ անընդհատական վերուվարը մաշեցնում և վնասում է այդ քարերը։ Եկեղեցին կառուցվել է մեզանից 700 տարի առաջ, իսկ այսօր մեկ օրվա մեջ վանական համալիր ավելի շատ մարդ է մտնում, քան այդ 700 տարվա ընթացքում միասին վերցրած։ Մենք պետք է հասկանանք, որ զբոսաշրջությունը լավ բան լինելուց բացի ունի նաև վնասակար կողմ։ Դա հուշարձանների պահպանության խնդիրն է։ Իսկ այդ եկեղեցին ժամանակին նախագծելուց պատրաստ չի եղել, որ օրական դրա վրայով պետք է 5-10 հազար հոգի անցնի։ Սա պարզ սխեմա է, որը պետք է մարդիկ ընկալեն և հասկանան»,- ասաց մասնագետը։

Աստիճանները բարձրանալու համար անվտանգ դարձնելը նույնպես խնդրի լուծում չէ, որովհետև այդ դեպքում խաթարվելու է եկեղեցու արտաքին տեսքը և փչացվելու է վանական համալիրի նշանակությունը։

«Մենք բազմաթիվ անգամներ տարբեր մասնագետների հետ քննարկումներ ենք ունեցել հասկանալու համար՝ ի՞նչ կարելի է անել։ Մի կողմից հասկանում ենք, որ այն հուշարձան է, որը մարդիկ ցանկանում են բարձրանալ և տեսնել, բայց մյուս կողմից անհնար է դա կազմակերպել լիարժեք անտվանգ, որովհետև նեղ աստիճաններ են՝ աստիճանավանդակ դնել հնարավոր չէ։ Վանական համալիրում կան նաև այլ եկեղեցիներ, և հոգևոր ուխտը կամ մոմավառությունը կարելի է այնտեղ կազմակերպել, ոչ թե պարտադիր երկրորդ հարկում»,- ասում է Յաշա Սոլոմոնյանը՝ առաջարկելով սահմանափակել աստիճանների օգտագործումը։

Նա նշում է, որ եկեղեցու վանահայրը նույնպես իրենց հետ համաձայն է։

«Այդ զբոսաշրջիկի ընկնելու պահին էլ քահանան այնտեղ է եղել։ Մենք բազմաթիվ անգամներ զրույցներ ենք ունեցել քահանայի հետ, և ինքը լիովին համաձայն է մեզ հետ։ Նախ՝ բարձրացողների 90 տոկոսը այդ քայլին է գնում լուսանկարվելու համար, շատ չնչին տոկոս են կազմում հավատավոր մարդիկ, ովքեր ուխտ են արել այդտեղ բարձրանալ և աղոթել։ Մեծ մասամբ սելֆիիստներ են և հատկապես անչափահաս երեխաներ։ Մանավանդ այս էքսկուրսիոն շրջանում այնտեղ անչափահաս երեխաներ են վազվզում, և մենք իրոք անհանգիստ ենք այդ մասով։ Ի դեպ, վերջերս դեպք է եղել, որ երեխա էլ է ընկել այդտեղ, փառք Աստծո, չի վնասվել»,- ասաց Սոլոմոնյանը։

Զբոսաշրջության կոմիտեն նույնպես անհանգստացած է Նորավանքի վանական համալիրում տիրող իրավիճակով։ Մեզ հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանն ասաց՝ խնդիրը բազմիցս բարձրացվել է ,սակայն լուծումը Զբոսաշրջության կոմիտեի դաշտում չէ։

«Այստեղ մի քանի գերատեսչությունների աշխատանքն է պետք։ Մենք մեր կողմից, իհարկե, խնդիրը նորից շատ լուրջ բարձրաձայնելու ենք և պահանջելու ենք, որպեսզի դրան տրվի լուծում այն գերատեսչության կողմից, որը պատասխանատու է արդեն բուն աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց Այվազյանը։

Թե կոնկրետ ո՞ր գերատեսչությունն է պատասխանատու վանական համալիրը անվտանգ դարձնելու համար, փորձագետը դժվարացավ նշել, բայց ասաց, որ մեր մշակութային կոթողները գտնվում են ԿԳՄՍ-ի վերահսկողության տակ։

«ԿԳՄՍՆ-ն այստեղ ասելիք ունի։ Ցավոք, մենք չենք կարող այստեղ ունենալ միջամտություն, բայց մենք խնդրի մասին տեղյակ ենք, բազմիցս այդ հարցը բարձրացվել է, և մենք հետամուտ կլինենք, որ լուծում տրվի»,- ասաց Այվազյանը։

Մենք այս հարցով դիմեցինք նաև ԿԳՄՍՆ։ Նախարարությունից մեզ հայտնեցին. «Հաշվի առնելով զբոսաշրջային հոսքերի աճը, դժբախտ պատահարների կանխարգելման հրատապությունը և այն հանգամանքը, որ նմանօրինակ դեպքեր նախկինում ևս եղել են՝ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ կձեռնարկի աստիճաններով մուտքը ժամանակավորապես արգելելու վերաբերյալ: Վաղվանից արգելապատնեշներով մուտքը կարգելվի, և կտեղադրվեն համապատասխան արգելող ցուցանակներ։ Միաժամանակ ոլորտի մասնագետների հետ քննարկվում են խնդրի լուծման տարբերակները: Հայտնում ենք նաև, որ Նորավանք վանական համալիրը սեփականության իրավունքով հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»։

Արփինե Պետրոսյան

Օգոստոսի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի կունենա Բևեռի աջակիցների ակցիան
Շոյգուն Պապիկյանի հետ քննարկել է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը
ՌԴ քաղաքացու՝ «Սուրմալու» տոնավաճառում անհետ կորելու մասին տեղեկությունը չի հաստատվում. նա ողջ է
Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն
Ի՞նչ նոր մանրամասներ է հայտնել ԱԻ փոխնախարարը ողբերգական պայթյունից
Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի. Ավինյան
ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել
«Սուրմալու»-ում զոհված 16 քաղաքացուց 14-ի անունները հայտնի են. ԱԻՆ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհվածների թվում են նաև հղի կինն ու երեխան.Կոստանյան
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Ո՞ւմ են փորձում փրկել «Սուրմալու»-ի դեպքերից և արդյոք կհետաձգվի՞ տարհանումը. մամուլ
Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Սուրմալու»-ում. Ուղիղ
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Սերբիայի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
Պայթյուններ Ղրիմում․ այրվում է ռուսական զորամաս
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. ահազանգ է ստացվել
Հրդեհ Նորաբաց գյուղում
Օրվա աստղագուշակ
Անհետ կորածների թիվը 17 է. ԱԻՆ թարմացված տվյալները
«Ժողովուրդ» ․ Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է
«Հրապարակ». Կհետաձգվի՞ տարհանումը 
«Ժողովուրդ»․ Կուսակցություններին աուդիտ կանեն
«Հրապարակ»․ Չնայած երկրում տիրող վիճակին, ՔՊ-ում ընտրության նախապատրաստություններ են
«Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը
ԱԻՆ-ը կորածների նոր ցանկ է հրապարակել
«Ժողովուրդ». Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել
 «Հրապարակ». Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր
«Ժողովուրդ». Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™