Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թուրքիայի և Ադրբեջանի համար Արցախի հարցը փակված է, իրենք մտածում են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին. թուրքագետ 

Քաղաքական

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը   ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ Իբրահիմ Քալընն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Արցախում թուրք-ադրբեջական համագործակցությունը հաղթեց, ուստի այս պահին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորում են, ու իրենք լուրջ, արագ կարգավորման գործընթացով են անցնում Հայաստանի հետ։ Բացի Քալընից, այսօր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Անատոլիական գործակալության հետ խոսել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրենք աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նաև ամենակարճ ժամկետում սպասում են Զանգեզուրի միջանցքի բացմանը։

Թուրքական կողմի հայտարարությունների վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։ Նրա պնդմամբ՝ թուրք-ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումն այնպիսի է, որ արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվել է, և Արցախի հարցը դրանով լուծվել է, ուստի իրենք կարող են մտածել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ «Այստեղ, սակայն, հարց է առաջանում, թե ինչ պայմաններով և ինչ ձևաչափով են իրենք ուզում կարգավորել այդ հարաբերությունները։ Մասնավորապես, նրանք նշում են միջանցքների մասին, դեռևս բաց է անկլավների հարցը և այլն։ Այս հարցերին պատասխաներ է պետք գտնել», -ընդգծեց թուրքագետը։

Հարցին՝ ինչպե՞ս կարող ենք մեկնաբանել Քալընի այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Թուրքիան լուրջ, արագ կարգավորման գործընթացով են անցնում, Խուդավերդյանը պատասխանեց. «Բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով, սակայն թուրքական լուրջ մամուլը հրապարակում է այնպիսի հոդվածներ, որտեղ հարաբերությունների կարգավորման միայն լավատեսական մոտեցումներ են արձանագրվում։ Թուրքական մամուլում տպագրված հոդվածներից երևում է, որ հայկական կողմը ևս գոհ է հայ-թուրքական հարաբերություններում առկա իրավիճակից։ Բացի դրանից մեջբերում են Լավրովի խոսքը՝ նշելով, որ ռուսական կողմը ևս գոհ է հարաբերությունների դինամիկայից։ Ես չեմ կարծում, որ թուրքական մամուլը կեղծ տեղեկություններ է տարածում։ Այս առումով միայն մեկ բան է բաց մնում, թե ինչ պայմաններով են այդ հարաբերությունները կարգավորվում։ Ըստ իս՝ այդ պայմանների մասին մենք կիմանանք, երբ վերջնական պարզ կլինի նաև հայ-թուրքական բանակցությունների արդյունքը»։

Անդրադառնալով Քալընի այն հայտարարությանը, թե թուրք–ադրբեջանական գործակցությունը հաղթել է Արցախում՝ մեր բանախոսը նշեց, որ այդ հաղթանակը դեռևս վերջանականորեն ամրագրված չէ, քանի որ Արցախում կան տարածքներ, որոնք Ադրբեջանը համարում է իրենը։ Սակայն այսօր այնտեղ ռուսական զորքն է, ու առանց այդ տարածքների հարցը լուծելու, որևէ մեկը չի կարող ասել, որ արցախյան հարցն արդեն կարգավորվել է։ Ըստ Խուդավերդյանի՝  դեռևս անորոշ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը, քանի որ ֆրանսիական և ամերիկյան կողմերն ավելի վաղ հայտարարություն էին տարածել առ այն, որ հրաժարվում էին աշխատել ռուսական կողմի հետ։

Հարցին՝ մենք ինչպե՞ս պետք է հասկանանք Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ Թուրքիան սպասում է ամենակարճ ժամկետում Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Արդյոք սա խոսո՞ւմ է այն մասին, որ միջանցքի բացման հարցն արդեն իսկ որոշված է, մնում է միայն ժամկետների հստակեցում լինի, թուրքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ մասին հայկական իշխանությունները պետք է հստակ հայտարարությամբ հանդես գան՝ ինչ դիրքորոշում ունեն միջանցքի բացման վերաբերյալ։ Հայկական կողմը դեռևս նմանտիպ հայտարարությամբ հանդես չի եկել, որը կամրագրի միջանցքի գոյությունը։ Այստեղ հիմնական հարցերը կայանում են հետևյալի մեջ,որ դեռևս սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ չեն կատարվել, ադրբեջանական կողմը հայկական կողմի տարածքներում խորացել է, ու այդ հարցը դեռևս չի լուծվել, անկլավների հարցում պետք է հստակեցում լինի։ Կարծում եմ՝ ամեն դեպքում պետք է սպասենք բանակցությունների վերջնական արդյուքներին ու հայկական կողմից համապատասխան հայտարարությունների, քանի որ որևէ մեկը չի կարող ասել, թե իրականում ինչ են բանակցում»։

Մելինե Պետրոսյան

Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. ԱՀ ՊԲ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օձերի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում
Օրվա աստղագուշակ
Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
«Ժողովուրդ»․ Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու
«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են
Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)
«Ժողովուրդ»․ Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդ»․ Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում
«Հրապարակ»․ ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․ սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը չի հետաձգվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Երևանում վագներականներ կա՞ն
Միայն տեսնել ու զգալ էր պետք, թե ինչ կատարվեց հանրապետական մարզադաշտում, երբ Բևեռի աջակիցները մտան խաղադաշտ․ Հերմինե Մկրտչյան
«Աղավնոն չենք հանձնելու, Սասնա Ծռեր». Բևեռի աջակիցները պաստառներով մտան խաղադաշտ
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար
Փյունիկը պարտվեց նաև Երևանում ու պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների
Արագածոտնի ու Տավուշի մարզերում կգործարկվեն բնակավայրերի շչակները
Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի
Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը
ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք
ՀՀ ՊՆ հավաքական թիմը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին, առայժմ զբաղցնում է 2-րդ տեղը
Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան
Հրդեհ` «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք
ԿԳՄՍ նախարար Դումանյանը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ համագործակցությունը
Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ
Բագրատաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներին և հեծանվանավակը
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հետնամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™