Ուզում եք ինձ սպանե՞լ, գիտեք՝ վախենալո՞ւ եմ. ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին
Տեսանյութ
ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջի եթերում: Նա պատմել է, որ լուսացույցի տակ կանգնած ժամանակ իր վրա հետևից հարձակվել են, հարվածել գլխին, կոտրել մեքենան:
«Ուզում եք ինձ սպանե՞լ, գիտեք՝ վախենալո՞ւ եմ, չե՛մ վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ մեռնելուց... հայե՛րը, էլի հայե՛րը, ահավոր վիրավորված եմ»,-ասել է դերասանը՝ հարձակվողներին առաջարկելով զանգարահարել իրեն, հանդիպել ու խոսել: