«Խաղաղապահների» անվան տակ Արցախում գտնվող ռուսական զորքը մեղմ ասած չի իրականացնում իր առաքելությունը. ԱԺ Բևեռ
Քաղաքական
«Խաղաղապահների» անվան տակ Արցախում գտնվող ռուսական զորքը մեղմ ասած չի իրականացնում իր առաքելությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային - Ժողովրդավարական Բևեռը։
«Զորքի ներկայությունը սպառնալիք է դարձել Արցախում ապրող մեր հայրենակիցների համար:
Այսօր այդ մասին փաստող տեսանկարահանումներ է արել Բևեռի անդամ, ապստամբ Մարտիրոս Հակոբյանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներն՝ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, փորձում անցնել Աղավնոյի անցակետը, ինչին ընդդիմանում է Մարտիրոս Հակոբյանը՝ հորդորելով անցակետում կանգնած ՌԴ զինծառայողներին չթույլատրել, որ ադրբեջանցի վարորդն՝ առանց ռուսական զորքերի ուղեկցության, անցնի գյուղի մոտակայքով, որտեղ մեր բազմաթիվ հայրենակիցներ կան՝ անզեն և անպաշտպան:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Թշնամին, ռուս «խաղաղապահների» հետ համաձայնեցված, անարգել կերպով անցուդարձ ունի մեր գյուղերի ճանապարհներով: Եղել են նաև խաղաղ բնակիչներին վախեցնելու փորձեր»,- նշված է հայտարարության մեջ։