Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար
Սոցցանցերի քրոնիկոն
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար։ Նախարարին ուղեկցել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար Արտաշես Աբգարյանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է նախարարը։
Տեղում զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակի մասին։
«Ջրի արդյունավետ կառավարման հետ կապված տվել եմ համապատասխան հանձնարարականներ։
Ազատի ջրամբարն ունի 70 մլն մ3 ծավալ:
Ջրամբարը սնում է Ազատի քառաստիճան պոմպակայանը և Դվինի ջրանցքը՝ ոռոգելով շուրջ 1470 հա հողատարածք:
Միաժամանակ ջրամբարը Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգի մաս է՝ ջրալրում է Արտաշատի մայր ջրանցքը՝ նպաստելով Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգից ոռոգվող շուրջ 31184 հա հողատարածքներից 8100 հա-ի ջրապահովվածությանը՝ դրանով իսկ մասնակցելով Սևանա լճի բեռի թեթևացմանը»,- ասված է գրառման մեջ։
