Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների 97 տոկոսը Ադրբեջանը չի կատարել. Էդուարդ Աղաջանյան

Քաղաքական

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

2021 թ. սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձեւ, որտեղ, ի թիվս այլ ամրագրումների, ասվում էր, մեջբերում եմ.

6.1. Ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանն ունեն հստակ ամրագրված պարտավորություններ՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:

6.2. Համարում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության:

6.7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին եւ նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց հետագա նախապայմանների:

Հարգելի՛ գործընկերներ, փաստ է, որ հայկական կողմն այս հարցում լիովին կատարել է իր պարտավորությունը՝ առանց որեւէ նախապայմանի՝ վերադարձնելով բոլոր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:

Նույն բանաձեւով Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձներ բոլոր ականների քարտեզները՝ այս հարցում հետագա զոհերից խուսափելու նպատակով, ինչը հայկական կողմը կատարել է 100 տոկոսով:

Մենք այդ քայլին գնացինք, քանի որ դա համարում ենք բացառապես մարդասիրական քայլ, որը չի կարող եւ չպետք է սակարկության առարկա դառնա:

Մինչդեռ այս բանաձեւի ընդունումից մոտ մեկ տարի անց Ադրբեջանը դեռ պատանդի կարգավիճակով է պահում առնվազն 38 ռազմագերու՝ Հայաստանի հետ խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ քաղաքական որոշ առավելություն ունենալու նպատակով:

Հարգելի՛ գործընկերներ, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մարդկային կյանքին որպես սակարկության առարկա վերաբերվելու այս սարսափելի եւ ցավալի արարքը 21-րդ դարում իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից:

Ուզում եմ հիշեցնել, որ Եվրախորհրդին անդամակցելու պայմաններն են բազմակարծիք ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ հարգանքը, մարդու իրավունքների պաշտպանությունը:

Միայն այն երկրները, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, կարող են անդամակցել Եվրախորհրդին:

Ձեր սուբյեկտիվ գնահատականին կթողնեմ մի երկրի բազմակարծիք ժողովրդավարության աստիճանը, որը կառավարում են միեւնույն ընտանիքի անդամներն ավելի քան 30 տարի եւ, ամենայն հավանականությամբ, դեռ 30 տարի շարունակվելու է այս «գեղեցիկ» ավանդույթը:

Այնուամենայնիվ, իմ համոզմունքն այն է, որ ի սկզբանե այս անամոթ պահվածքի պատճառն Ադրբեջանի պատմական արձանագրություններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների իսպառ անտեսման մեջ է:

Որովհետեւ վերջինս միակ մշտական մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու երեք պայմաններից առնվազն մեկը՝ մարդու իրավունքների հարգանքը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ ամոթալի վիճակագրության վրա. վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների 97 տոկոսը չի կատարվել Ադրբեջանի կողմից: Իսկ ամոթալի ասելով՝ նկատի ունեմ ամոթալի այս խորհրդի համար, քանի որ սա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկեր Ադրբեջանի նկատմամբ նոր հարկադրական մեխանիզմներ ներդնելու կամ ուղղակի մերժելու Ադրբեջանի անդամակցությունն այս կազմակերպությանը:

Ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից զրոյական ջանքեր են գործադրվում անդամակցության պայմաններից որեւէ մեկը կատարելու համար, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է Ադրբեջանը դեռ Եվրախորհրդի անդամ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ելույթը եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը:

Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում սգո օրերի կապակցությամբ Լիտվայի դեսպանատանը տեղադրված դրոշն իջեցվել է
Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ
ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ի հորդորը քաղաքացիներին՝ «Սուրմալու» ԱԿ-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™