Ալավերդի խոշորացված համայնքում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը. Արեն Մկրտչյան
Քաղաքական
Սիրելի հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Գիտակցելով 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը և թիմակիցներիս հետ քննարկումների արդյունքում հանգելով այս որոշմանը` պատրաստ եմ ստանձնել այն` ժողովրդի վստահության քվեին արժանանալու պարագայում»,-նշել է նա։