Տեսանյութ Դիլիջանի ոլորաններում կողաշրջված բեռնատարի վթարից Ինչու՞ են Արցախի  ընդդիմադիր ուժերը ցանկանում հանդիպել ՌԴ զորախմբի հրամանատարության հետ.մանրամասներ Ի՞նչ հետևանք են թողել ռումբի մասին կեղծ ահազանգերը և ինչո՞ւ չեն կատարում ՔԿ պահանջը. մամուլ Բեռնատարը կողաշրջվել է Դիլիջանի ոլորաններում (լուսանկարներ) Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը «Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը՝ Նուբարաշենի բանտից

Քաղաքական
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը Նուբարաշենի բանտից. Մաս 2 
 
-Վերջերս ՌԴ արտգործնախարար Լավրովը Անկարայում ունեցած իր հանդիպումներից անմիջապես հետո եկավ Երևան և խոսեց Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից` մասնավորապես նշելով, թե երկու երկրների միջև հաղորդակցման ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով։ Բայց այդպես էլ չպարզաբանվեց՝ ի՞նչ նկատի ուներ Լավրովը։ Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ մասին է խոսքը, այս դեպքում պարզեցված ռեժիմ ասվածն ի ՞նչ կարող է նշանակել։
 
-Լավրովը, անկախ քննարկվող ռեժիմի բաղադրիչներից ու նույնիսկ հավանական տարբերակներից, բոլոր դեպքերում նկատի ունի ռուսական վերահսկողության առկայություն: Մնացյալ մասով Մոսկվան աշխատում է Հայաստանի հաշվին սիրաշահել Ադրբեջանին ու Թուրքիային:
Դինամիկ վիճակ է, որը վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է ենթակա Արևմուտքի ազդեցությանը: Կարծում եմ, որ մեր ուշադրության թիրախում պետք է լինեն վերը նշված հանգամանքները և դրանք ծնող գործոնները, ըստ այդմ՝ նպատակ ունենալով Հայաստանը դուրս բերելու ռուս-թուրքական մահացու աքցանից:
Հակառակ դեպքում մենք կզբաղվենք Հայաստանի մահվան եղանակների քննարկմամբ: Դա ներկայիս խամաճիկային վերնախավի «հացն» է, թող շարունակի ծամել , շատ քիչ ժամանակ է մնացել նրան:
 
-Կա կարծիք, որ Պուտինը, Լավրովն ու Էրդողանը արագացնում են Զանգեզուրի միջանցը բացելու գործընթացը, համամի՞տ եք: Արդյո՞ք խնդիրը միայն միջանցք բացելն է։
 
-Ռուս-թուրքական խնդիրը մեկ դար առաջ ՀՀ հաշվին ձևավորած տարածաշրջանային ճաարտարապետությունը նորացնելն ու լեգիտիմացնելն է՝ ՀՀ անունից հանդես եկող դավաճանական իշխանության և վերնախավի միջոցով: Այս խնդիրը լուծելուն յուրաքանչյուրն ըստ իր կարգավիճակի ու դերի մասնակցում է՝ թե՛ նախկիններ, թե՛ ներկաներ:
Ինչ վերաբերվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, ապա հարկ է նկատի ունենալ, որ Ռուսաստանը դրան կողմ կլինի և այդ տարբերակը Հայաստանին կպարտադրի երկու դեպքում՝
ա) երբ համոզված լինի, որ Թուրքիայի հետ համաձայնաբար կպահպանի տարածաշրջանի նկատմամբ բավարար ազդեցություն՝ բացառելով Արևմուտքի գործուն միջամտությունը,
բ) երբ համոզված լինի, որ ստիպված է հեռանալ տարածաշրջանից և Արևմուտքի գալուստը խափանելու նպատակով այն հանձնել Թուրքիային:
44-օրյա պատերազմի պլանավորման, իրականացման և դրան անմիջականորեն հաջորդած ժամանակահատվածներում գերակշռում էր 1-ին տարբերակը: Ներկայումս դեպի 2-րդ տարբերակ անցնելու փուլն է, ուստի Ռուսաստանը սցենարներ է շոշափում և ժամանակավորապես ձգձգում է գործընթացը:
Հայ ազգի առաջնային խնդիրն է՝ ստեղծել ազգային իշխանություն, կտրել այս չարիքի շղթան և Արևմուտքի աջակցությամբ դուրս գալ ռուս- թուրքական մահացու աքցանից:
Եթե հապաղենք, կկորցնենք պետություն լինելու վերջին հնարավարությունը:
 
-ԱՄՆ-ի կողմից հակազդում կա՞ արդյոք, ինչպե՞ս է դա արտահայտվում:
 
-44-օրյա պատերազմից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) գոյատևում է հայ ազգային կորիզային շերտի դիմադրության և ԱՄՆ-ի գլծավորությամբ Արևմուտքի գործուն միջամտության շնորհիվ:
ԱՄՆ-ը չեզոքացնելու աստիճան զսպում է Թուրքիային, խափանում է Ադրբեջանի ռազմական քայլերն ու ծավալապաշտական նկրտումները, խաղից դուրս է թողնում Ռուսաստանին:
 
-Պարոն Ավետիսյան, իրականություն դառնու՞մ են արդյոք ավելի վաղ Ձեր կողմից արված այն պնդումները, թե ԱՄՆ-ը ՌԴ-ին զրկում է ազդեցության գոտիներից։ Գոնե մեր տարածաշրջանում առայժմ նկատելի է, որ պուտինյան ռեժիմը չի նահանջում, մի բան էլ նոր պլաններ է փորձում իրագործել։
 
-Այո: Բայց դա գործընթաց է, որն արտահայտվում է Ռուսաստան կոչվող գաղութային համակարգի տենդագին ջղաձգումներով, ամեն հնարավորությունից կառչելու հիվանդագին ձեռնարկումներով:
Դեռևս հարց է, թե ինչպես կոչնչանա Ռուսաստան կոչվող գաղութատիրական համակարգը՝ առավելապես ուկրաինական ճակատում ռազմական ջախջախման, թե՞ քաղաքական ու տնտեսական մեկուսացման հետևանքով:
 
-Պարոն Ավետիսյան, փաստորեն կա որոշում, որ ՀՀ-ում ռուսական դպրոցների թիվը պետք է ավելանա։ Այդ մասին հայտարարեց Լավրովը՝ նշելով, թե դա հայկական կողմի ցանկությունն է։ Սա ինչի՞ մասին է խոսում:
 
-Սա խոսում է վերը նշվածի մասին: Ռուսաստանի գաղութային համակարգը փորձում է վերարտադրվել ավելի լայն տիրույթում, սակայն ակնհայտորեն դատապարտված է:
Իսկ հայաստանյան խամաճիկային ռեժիմը նրա հանձնարարությունն է կատարում:
Թերևս տեղին է հաստատական ոճով ու ներկա ժամանակով կրկնել Ռուսաստանի վերաբերյալ Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքը՝ «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»:
 
-Ռուս-թուրքական սիրախաղը կրկին խորանում է։ Նկատում ենք, որ թե՛ Ուկրաինայի, թե՛ ՀՀ դեմ, Պուտինն ու Էրդողանը շարունակում են համատեղ գործել։ Կպատժի՞ արդյոք Արևմուտքը Էրդողանին, ինչպիսի՞ն կլինի այդ պատիժը։
 
-Պատասխան- Արևմուտքի համար Թուրքիայի գոյության հիմնական իմաստը Ռուսաստանին հակակշռելն է: Ռուսաստանը կորցնում է իր ուժն ու կարևորությունը:
Ուստի վերանում է Թուրքիայի գոյության հիմնական իմաստը:
Մնացյալն ածանցյալ է: Թուրքիան դատապարտված է:
Էրդողանը դրվագ է, որոշիչը օբյեկտիվ բնապատմական տրամաբանությունն է:
 
-Վերջում մեկ հարց ևս` ի՞նչ կասեք Ձեր պայքարակից ընկերներին։
 
-Շատ ավելի եռանդուն և կազմակերպված կերպով լծվել Հայաստանի ազատագրության և վերածննդի պայքարին:
Եվ, ամենակարևորը՝ այսօր, վաղը և հաղթանակից հետո՝ լինել սիրով և միաբան:
Սոթք,Երասխ,Քարահունջ համայնքներում ստեղծվելիք անցակետերին հաջորդելու են ուրիշները.քաղաքագետ
Հաշվարկվել է ավելի քան 6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
«Սպուտնիկ»-ը պետական գործակալություն է,էնտեղ որևէ տող չի կարող հայտնվել առանց հատուկ հրահանգի.Մարտիրոսյան
Նման իրավիճակում գողն առաջինն է գոռում գողին բռնեք,ինչո՞ւ է աղմկում Կրեմլը.Եղնուկյան
Չենք բացառում, որ սա նախերգանքն է Բևեռի հանդեպ բավականին լուրջ գործողությունների.Հայկ Մարտիրոսյան
Խոտով բարձված բեռնատարում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի
Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները
Ինչո՞ւ է հիմա իրականացվում համակարգված հարձակում Բևեռի դեմ. Ուղիղ
Ո՞ր մարմինն է պատասխանատու ՔԿԱԳ գործունեության համար. Ե՞րբ դիմել Արդարադատության նախարարություն
Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
Ոչ մի խոսք չի կարող մարել այս ցավը. Հարութ Փամբուկչյան
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետի հանդիպումը
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք․ ՍԱՏՄ
Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց
Գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն
Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին
Տեսանյութ Դիլիջանի ոլորաններում կողաշրջված բեռնատարի վթարից
Ինչու՞ են Արցախի  ընդդիմադիր ուժերը ցանկանում հանդիպել ՌԴ զորախմբի հրամանատարության հետ.մանրամասներ
Կասեցվել է Կենտրոնում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին
Բաբկեն Սեդրակյանը նշանակվել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու դի
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Ի՞նչ հետևանք են թողել ռումբի մասին կեղծ ահազանգերը և ինչո՞ւ չեն կատարում ՔԿ պահանջը. մամուլ
Երկրաշարժ՝ Վրաստանում
Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
«Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է
Հրդեհ Թումանյան փողոցի բնակարաններից մեկում
Բեռնատարը կողաշրջվել է Դիլիջանի ոլորաններում (լուսանկարներ)
Օրվա աստղագուշակ
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱԺ Բևեռի մասնակիցների և աջակիցների ցույցը
«Հրապարակ». Ռումբի կեղծ ահազանգերի հետեւանքը
«Հրապարակ». Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում
«Հրապարակ». Քարոզարշավի մեկնարկը չի տրվել
«Ժողովուրդ». Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա
«Ժողովուրդ». Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը «Սուրմալու» էր գնացել վարչական շրջանների ղեկավարների հետ. ինքնահռչակ քաղաքապետը
Էլեկտրաէներգիայի անջատումներ օգոստոսի 19-ին
Արցախի ընդդիմադիր պատգամավորները կհանդիպեն խաղաղապահների ղեկավարությանը
Հրշեջները մարել են «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
Զարեհ Սինանյանը հանդիպել է CNFA հկ ծրագրերի զարգացման նախագահի հետ
ԱԻ նախարարն այսօր հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին
Շրջանառությունն արգելված թմրամիջոցների բացահայտում Արցախում
ԱԻՆ-ը՝ «Սուրմալու»-ում այսօր կատարված աշխատանքների մասին
ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հկ ներկայացուցիչներին
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™