Ներկայացվել է ֆրանսիական հանրահայտ Jacquemus ապրանքանիշի և Nike-ի համատեղ առաջին հիբրիդային մոդելը. լուսանկարներ
Life Style
Ֆրանսիական հանրահայտ Jacquemus ապրանքանիշի հիմնադիր Simon Porte Jacquemus-ը ինստագրամյան էջում ներկայացրել է Nike-ի հետ համատեղ առաջին հիբրիդային մոդելը, որը Nike Air Humara և ACG Pocket Knife հայտնի մոդելների միաձուլումն է։
Հրապարակմանը կից Simon Porte Jacquemus-ը գրել է․«Իմ առաջին Nike-ը»։ «Nike-ի և Jacquemus-ի համատեղ կապսուլային առաջին հավաքածուն հասանելի կլինի հունիսի 28-ից՝ Jacquemus.com կայքում»- նշել է դիզայները։
Կոշիկները կներկայացվեն երկու երանգով։ Nike-ի և Jacquemus-ի համատեղ կապսուլային հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է 2022թ-ի մայիս ամսին։