«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին Շուշիում այլ պետություների մասնակցությամբ միջոցառում անցկացնելով Բաքուն ուզում է ցույց տալ, որ միջազգային հանրույթն այն ճանաչում է որպես ադրբեջանական տարածք. փորձագետ  «Հարրի Փոթերը էլ էն չի». ֆեյսբուքը քննարկում է Տիգրան Ավինյանի հանդերձանքը Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այսօր հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքի վերեւում. Արամ Ա

Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով ողջունում ենք մեր ժողովրդի սիրելի զավակներին:

Դարձյալ մայիսի 28-ն է, ազատոության ու անկախության ձգտող, պայքարող հայ ժողովրդի համար յուրաքանչյուր օր Մայիսի 28 է եւ պետք է այդպես լինի:

Այս տեսլականով եւ հանձնառությամբ սերունդներ կազմվեցին երկար տարիներ եռագույնով ամբողջական Հայաստանը ամբողջական հայությամբ վերակերտելու հավատքը եւ կամքը տասնամյակներ շարունակ իմաստավորեցին օրերը մեր ժողովրդի զավակների:

Արդարեւ աշխարհաքաղաքական պայմանների պարտադրանքով, մեր կորցրած անկախությունը 1991-ին վերականգնեցինք՝ անկախ ազգերի շարքին եռագույնը բարձրացնելով, միջազգային համայնքի դիմաց հայրենիքի անկախությունն ամրացնելու մեր վճռականությունը հաստատելով:

Անցնող 30 տարիներին  յուրաքանչյուր հայ ազգի համաքական տունը ամրացնելու եւ ծաղկեցնելու, համազգային ճիգին տարբեր կերպերով բերեց իր գործուն մասնակցությունը: Սակայն դժբախտաբար ահավոր փտածությունը, անհեռատես քաղաքականությունը, ջլատիչ անմիաբանությունը դարձան քանդիչ ներկայություն Հայաստանի մեջ:

Մինչ մենք մեր հաղթանակով շլացանք, առանց այն դիվանագիտական հաղթանակաի եւ տնտեսական զարգացման վերածելու, եւ մեր բանակը կազմակերպելու, թշնամին լուռ կերպոփվ պատրաստվեց, հերոսների արյունով ձեռք բերված մեր հաղթանակը պարտության վերածելու վճռականությամբ: Պատահեց աղետը: կորցրեցինք հայի արյունով ազատագրված հողերը, կորցրեցինք շուրջ 5 հազար երիտասարդ հերոսներ, կորցրեցինք հայի ստեղծագործ ոգու ու հավատքի  արտահայտությունը եղող վանքեր, եկեղեցիներ եւ մշակութային անհամար կոթողներ:

Այսօր հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքի վերեւում: Վերանկախացած Հայաստանի հզորացման մասնակից դարձած Սփյուռքի հայության երկնակամարը սկսել է ծածկվել անտարբերության ու հոռետեսության ամպերով:

Արդարեւ, խոր ցավով ու մտահոգությամբ ենք հետեւում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Փաստորեն, հայ կյանքից ներս փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողությունը դարձել են իրական: Արցախի պատերազմից հետո փոխանակ մեր ուժերը համախմբելու, մեր միասնականությունը ամրապնդելու ու մեր ներուժը կազմակերպելու ներքին բեւեռացումը դարձել է ավելի խորը, ազգակործան ու հայրենաքանդ վտանգներով լեցուն;

Ներկա կացության մեջ թշնամին դարձել է ավելի  պահանջկոտ ու հարձակողապաշտ, եւ մեր մոտ ու հեռու գործընկերներն ու բարեկամները սկսել են անտարբեր լինել Հայաստանի նկատմամբ:

Ապրիլի 24-ի հայրեպետական մեր պատգամի մեջ մեր խորը մտահոգությունն արտահայտեցինք միաժամանակ մեր հստակ  պատկերացումը պարզեցինք Հայաստանի ներկայի ու մանավանդ ապագայի նկատմամբ: Ասացինք ու կրկնում ենք այսօր՝ մենք խաղաղության գործընթացին համաձայն ենք, սակայն ոչ ի հեճուկս Հայաստանի ամբողջականության ու անվտանգության եւ Արցախի հայության ինքնորոշման:

Մենք տարածաշրջանում Թուրքիայի հյետ դիվանագիտական հարաբերությունների բնականոնացման սկզբունքին համաձայն ենք, սակայն դարձյալ ոչ ի հեճուկս Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մեր ժողովրդի իրավունքների հատուցման:

Պարտվողական ու զիջողական դիրքերից պետք չէ բանակցել, պետք է խուսափենք համաձայնագրեր, դաշնագրեր ստորագրելուց: Հայաստանի իշխանությունն այսօր, վաղը եւ միշտ պետք է գիտակցի, որ համահայկական տարողություն ունեցող խնդիրների գծով ինչպես հաճախ շեշտել ենք, իրավունք չունի առանձին որոշումներ առնելու:

Հայաստանի  բարեկամներն ու թշմանիները եւս պտք է իմանան, թե հսկա Սփյուռք կա Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողքին, եւ նրանց պահանջների թիկունքին: Իր հողային ամբողջականությոնն ու անվտանգությունը, ինչպես նաեւ Արցախի ինքնիշխանությունը կորցնելու վտանգի ենթակա, անորոշ ապագայի դիմաց գտնվող Հայաստանը կարիքն ունի խոհեմություն ու հեռատեսություն, քաջություն ու տեսլական ունեցող քաղաքական ղեկավարների:

Կրկնում ենք, հեռատեսություն եւ քաջություն, տեսլական ու խոհեմություն ունեցող քաղաքական ղեկավարների, որոնք կարողանան

Առաջին. Հայրենիքի գերագույն շհերի շուրջ համախմբել մեր ժողովրդի բոլոր զավակներին եւ անսասան պահել Հայաստանի գերիշխանությունը:

Երկրորդ.  Վերջ տալ այլամերժությունը խորացնող ու բռնության առաջնորդող բեւեռացումներին,

Երրորդը. Արցախի հայության ինքնորոշման արդար իրավունքը երբեք սակարկության նյութ չդարձնել,

Չորրորդ. Հայոց բանակի հզորացումը, կազմակերպումը եւ արդիականացումը նկատել առաջնահերթ:

ՍԻրելի հայ ժողովուրդ, ի Հայաստան, Արցախ եւ սփյուռս աշխարհի, լինենք արթուն, Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են կտրատել Հայաստանը եւ ջլատել մեր ազգի հավաքական ուժը: Լինենք իրատես, ներկա վտանգալից կացության շարունակումը պետք է հյուծի մեր ներուժը, քայքայի տնտեսությունը եւ արտագաղթի դռները Արցախից ու Հայաստանից լայնորեն բանան:

Մեր ժողովրդի ժամանակակից պատմության այս ճակատագրական հանգրվանին ահավոր տագնապներով շրջապատված ու հոգեվարքի մեջ գտնվող Արցախն ու Հայաստանը, Սփյուռքի հետ միասին հրամայական ու անհետաձգելի կարքն ունեն հայրենիքը դեպւ փրկություն առաջնորդող ամուր միասնականության:

Սարդարապատի միասնականությունը փրկեց Հայաստանը, չմոռանանք պատմությունը: Այսօր եւս սարդարապատյան շնչով ու ոգով թրծված նույն միասնականությունը  պետք է փրկի մեզ:

Սիրելի ժողովուրդ հայոց, Մայիսի 28-ը հրավեր է զգաստության եւ ինքնաքննության, եւ կոչ պատասխանատվության ու նպատակասլաց հանձնառության ի խնդիր միակամ հայության, ինքնավար Արցախի եւ հզոր Հայաստանի:

Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն:

Սահմանադրությունը եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը. ԲԴԽ նախագահի ԺՊ
Դոլարի գինը շարունակում է ցածր մնալ
Հրայր Թովմասյանի «գրիչի» գործով վճիռը բեկանվել է. Նիկոլ Փաշինյանը Թովմասյանից ներողություն չի խնդրի
Ադրբեջանը սահմանի երկայնքով նոր պրովոկացիաների է գնալու.Տաթևիկ Հայրապետյան
Սանջայ Վերման հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը
Հակառակորդը կրակոցներ է արձակել, ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին. լրահոս
Վարուժան Ավետիսյանը հայ սպա է․ Հրանտ Վարդանյան
Քննարկվել են Եկատերինբուրգում Հայաստանի Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր
Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին
Շիրակի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Վարդավառի նախօրյակին անցկացվող երթի նպատակը տոնի խորհուրդը փոխանցելն է. Արարատյան Հայրապետական թեմ
Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ
Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի երթ կիրականացվի
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժինն աշխատում է շուրջօրյա. Պարզաբանում
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
«Տաշի-տմբլ» «Զվարթնոց»-ում. որքա՞ն արժե տաճարի վարձակալումն ու ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ խնջույքները (տեսանյութ)
«Դիմադրության» երթն ուշադիր նկարահանում են, որ զորակոչի ծանուցագիր ուղարկեն. Գեղամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել
33-ամյա վարորդը Nissan XTrail-ով վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի
ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՄԻՊ
ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի
ՀՀ ՊՆ-ն հաստատում է.Ադրբեջանը երեկ կրակել է Խաչիկ գյուղի ուղղությամբ
Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել
Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից
Պետությանը պատճառվել է 116.029.500 դրամի չափով վնաս․ ԱՀ դատախազություն
Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն
Արարատ Միրզոյանը կմեկնի Իսպանիա
Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ.Թագուհի Թովմասյան
Երթ` ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության. ՈՒՂԻՂ
Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել.Ծառուկյանի ուղերձը
Գործարկվելու է Օրգով բնակավայրի շչակը
ՍԴ-ում նոր խառնաշփոթ է սպասվում, արշալույսները խաղաղ չեն նաև Դատախազությունում. մամուլ
Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը
Փաշինյանն ու ազնվացեղ եղջերուները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը. նախագահ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ի՞նչ են հուշում աստղերը հուլիսի 5-ի համար
Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները
Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է
«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա
«Հրապարակ». Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը
«Ժողովուրդ». Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը, Ավինյանը վարկանիշ չունի
«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթ կանցկացվի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™