Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս Ինչու հենց Հակոբյանն ու Սաղաթելյանը և ինչ կադրեր են նախընտրում վարչապետի կաբինետում. մամուլ Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր առկա մարտահրավերները հաղթահարելու համար. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Հանրապետության տոնի առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ.

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը:

Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով.

Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն:

Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում:

Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:

Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:

Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը:

Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ:

Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել:

Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել:

Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունն, անկախությունն, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս:

Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին:

Շնորհավոր մայիսի 28: Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը»:

«5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է. ՀՌՀ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել է
Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները
Բողոքի ակցիա` ԱԺ շենքի դիմաց. Ուղիղ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել․ ԲԴԽ
Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Արման Սարիբեկյանը
Օրվա աստղագուշակ
Ընդդիմադիր սպասելիքները սպասարկելը պատժելի չէ. Թագուհի Թովմասյանը գրություն կուղարկի պատգամավորների հարցով
«Հրապարակ». Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է
«Իրավունք». Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին
«Ժողովուրդ». Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար
«Հրապարակ». Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել
«Ժողովուրդ». «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում
«Հրապարակ». Արմեն Գեւորգյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը»
«Հրապարակ». «Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՊՄԿ-ն»
«Հրապարակ». Փաշինյանը գինովցել է եւ Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում
Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ. «Դիմադրություն» շարժում
«Ժողովուրդ». ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին
Երևանում և երեք մարզերում հոսանքազրկումներ կլինեն
Արարատի ոստիկանները ամառանոցի բակում կանեփի թփեր ու մարիխուանա են հայտնաբերել
Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին
Բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար. ՏԿԵ փոխնախարար
38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել է
Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էջմիածնում 27-ամյա բնակիչը ծանր մարմնական վնասվածք է պատճառել հարևանին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Խորհուրդներ սեքսոլոգից». Երբ և ինչու են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում (18+)
Նորավան բնակավայրում շչակ է գործարկվելու
ԲՏԱ նախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը
Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է
50 CENT-ը Երևանում է
Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը կրկին նկատվել է «Արևիք» ազգային պարկում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ
Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Հետախուզվողներ են հայտնաբերվել
Ծիրանի օգտակար հատկություններն ու հակացուցումները
Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Խամոյանը՝ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնազրկման մասին
Կառավարության որոշումը՝ 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների ամառային հանգիuտը կազմակերպելու վերաբերյալ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Լոռու մարզի բնակիչը «Mercedes ML» մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա՝ վնասելով այն
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բենինի նորանշանակ դեսպանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™