Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այսօր Առաջին Հանրապետության օրն է. Պահպանելով ավանդույթները

Պահպանելով ավանդույթները

ArmDaily.am-ը շարունակում է իր «Պահպանելով ավանդույթները» շարքը և այս անգամ խոսելու ենք Մայիսի 28-ի՝ Առաջին Հանրապետության օրվա մասին:

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

Պատմությանն անդրադառնալով՝ նշենք, որ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո , "Հայկական ազգային խորհրդի" կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն:

Պատմական ակնարկ

1917-ին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը սկսեցին արագորեն լքել Անդրկովկասը: Օգտվելով դրանից` Անդրկովկասյան սեյմը 1918-ի ապրիլի 22-ին հայտարարեց Ռուսաստանից անջատվելու իր որոշման մասին: Ստեղծված իրավիճակում, օգտագործելով առիթը , թուրքերը մայիսին վերսկսեցին հարձակումը` նպատակ ունենալով գրավել Երևանը, Թիֆլիսը: Օրհասական թվացող այդ օրերին Արամ Մանուկյանը, Դրոն, զորավարներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ կազմակերպեցին հայ կամավորական և կանոնավոր զորախմբեր` դիմագրավելու թուրքական առաջխաղացմանը:

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին, Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ:

Այդ օրերին տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»: Այս հայտարարությունն էլ դարձավ անկախ Հայաստանի հռչակագիրը:


1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

Պետականացում

Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե չէին լինի ո՛չ Հայաստանի Երկրորդ, ո՛չ էլ Երրորդ Հանրապետությունները:

900 տարի այս տարածքում Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: Գուցե և այլ հնագույն ազգերի պես կվերանար հայությունը, սակայն մայիսի 28-ն, իսկապես, փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում, կերտել սեփական Պետություն…

Վրաերթ Երևանում
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայկ Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր
Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
Արցախում կբացվի տեխնոդպրոց
Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ
ԱՀ ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ
Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, կշոգի 3-5 աստիճանով
«Ազգային-ժողովրդավարական Բևեռ համահայկական շարժումը» ծրագրում է օգոստոս ամսից պարբերական ուսումնամարզական ճամբար-բանակումներ անցկացնել
Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան
Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը ՀՀ-ում սահմանափակված է
Արցախում կառուցվող 17 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը գրեթե ամբողջությամբ կլուծի հանրապետության էներգետիկ խնդիրները
Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն
Վանաձորում գազանջատումներ կլինեն
Ուկրաինայում կարող են օրենք ընդունել անվճար ատրճանակներ կրելու մասին
Սևակ Հովհաննիսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Ֆիլիպ Կիրկորովը այցելել է Գառնի և Գեղարդ
Էլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն
Ինչո՞ւ է նիհարելիս «քաշը կանգնում»․ մեկնաբանում է դիետոլոգը
Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
Հազարավոր մարդկանց կոչ է արվել հեռանալ Սիդնեյից
Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին
Փրկարարները բացել են փակ դռները
Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին
Արտակարգ դեպք` Գեղարքունիքի մարզում
Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի վաղվանից
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան
Լիանա Գրիգորյանը` Սյունիքի մարզում մարզային համակարգող. Փաստաբանների պալատ
Փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ
Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել. Վարդան Բալյան
Զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Հրդեհ Սևաբերդ գյուղում
Արարատի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում
Օրվա աստղագուշակ
Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
«Հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգու մուտքի մոտ»․ հուլիսի 4-ին ակցիա է լինելու
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին հոսքի մասնակիցները հայրենիքում են
Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցե
Ֆիլիպ Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին
Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել
32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
20 տարի հետո միմյանց հետ կարող են ամուսնանալ հարազատ քույր ու եղբայր՝ գաղափար անգամ չունենալով սեփական հարազատական կապի մասին.Ռոբերտ Հայրապետյան
Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել
Գյումրեցի հսկան հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
19-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™