Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս Ինչու հենց Հակոբյանն ու Սաղաթելյանը և ինչ կադրեր են նախընտրում վարչապետի կաբինետում. մամուլ Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իշխանությունը չի՞ գիտակցում ԳՇ-ի կարևորությունը. ինչու՞ է մինչև հիմա երկրի առանցքային պաշտոններից մեկը թափուր մնացել

Քաղաքական

Փետրվարի 24-ից Հայաստանի Զինված ուժերը չունեն Գլխավոր շտաբի պետ։ ArmDaily.am-ը զրույցել է ռազմական փորձագետներ Մհեր Հակոբյանի և Կարեն Վրթանեսյանի հետ՝  հասկանալու համար, թե ինչու մինչև օրս պատերազմող երկրում առանցքային պաշտոններից մեկի՝ Գլխավոր շտաբի պետի հաստիքը թափուր մնացել։

Մհեր Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ ԶՈՒ-ը դեռևս չունեն ԳՇ պետ, քանի որ համակարգում կան կադրային խնդիրներ։
«Հանուն արդարության նշեմ, որ նշանակված ԳՇ պետ չունենք, սակայն պաշտոնակար ունենք ու այնպես չէ, որ ԳՇ-ն չի աշխատում։ Այնքան դրամատիիկ իրավիճակ չէ, որքան որ կարելի է ներկայացնել։ Ենթադրում եմ, որ նոր նշանակում չի լինում, քանի որ համակարգում կադրային խնդիրներ կան։ Բացի դրանից, ըստ իս, իշխանությունը մտածում է, որ ԳՇ-ի ընդհանուր աշխատանքները կարգավորելու համար պաշտոնակատարը բավարար է»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ամեն դեպքում ԳՇ պետի պաշտոնակատարն ուղղակի «յոլա տանող» անձ է, ու նա չի կարող իր վրա վերցնել համակարգի բարեփոխումների պատասխանատվությունը, ինչն ինքին արդեն իսկ մեծ խնդիր է. «Ցավով եմ արձանագրում, բայց բացի այն, որ համակարգում կադրային խնդիրներ ունենք, ինձ երբեմն թվում է, որ իշխանությունը չի գիտակցում ԳՇ-ի կարևորությունն ու ավելորդ գլխացավանքներից ազատվելու համար ուղղակի չի էլ փորձում նոր կադր գտնել ու նշանակում կատարել»։

Կարեն Վրթանեսյանն էլ, անդրադառնալով թեմային, նշեց՝ իշխանությունը, եթե իր քիմքին հաճելի մարդ չի գտնում, ապա կարող է տևական ժամանակ ցանկացած պաշտոն թափուր թողնել։
«2018 թվականից ի վեր ներկայիս իշխանությունը որդեգրել է կադրային այնպիսի քաղաքականություն, որ եթե իրենց քիմքին հաճելի մարդ չեն գտնում, ապա կարող են երկար ժամանակ պաշտոնը թափուր թողնել՝ սկսած ռազմարդյունաբերության ղեկավարի պաշտոնից, որը պատերազմից հետո մոտավորապես մեկ ու կես տարի թափուր էր մնացել, վերջացրած ԳՇ պետի օրինակով։ Այս քաղաքականությունը քայքայում է պետական ապարատը»,- ընդգծեց Վրթանեսյանը։

Փորձագետի կարծիքով՝ մեր պետական ապարատը քայքայում է ոչ միայն կարևոր պաշտոնները թափուր թողնելու քաղաքականությունը, այլև առանցքային պաշտոնյանների հաճախակի փոփոխությունները։ «Մենք մինչև պատերազմի մեջ մտնելը՝ ընդամենը 2.5 տարում երեք ԳՇ պետ ենք փոխել ու պարզ է, որ նման մոտեցմամբ այդ պաշտոնյանները գրեթե չեն հասցնում ծանոթանալ համակարգին ու իրենց աշխատանիքն։ Այս ամենի շարունակակության պատճառով, հնարավոր չէ երկարաժամկետ ծրագրեր կազմել, իսկ պետական համակարգն առանց երկարաժամկետ պլանավորման ուղղակի հնարավոր չէ պահպանել ու այն ուղղակի վերածվում է փուչիկի՝ լուծելով միայն օրվա խնդիր»։

Մհեր Հակոբյանի պնդմամբ էլ՝ իշխանությունը բոլոր ոլորտներում է անսիստեմ ու առանց որևէ կոնցեպտի աշխատում, ուստի իրենց թվում է, թե այդ գործելաոճը նորմալ է ու կարիք չկա փոխելու. «Մեր իշխանությունում չկա այն գիտակցումը, որ մեր պետությունն այս պահին գտնվում է բացառիկ ծանր վիճակում, այդ իսկ պատճառով էլ ոչինչ չենք անում մեր բանակն ուժեղացնելու ուղղությամբ, ուղղակի ամեն ինչ «յոլա ենք տանում»»։

Իսկ ահա Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը ոչ թե անկարողության հետևանք է, այլ միտումնավոր գործելաոճի։  «Ես չեմ կարողանում գտնել որևէ պատճառ, թե ինչո՞ւ չի կարելի նշանակել ԳՇ պետ նմանատիպ ռիսկային իրավիճակում՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով։ Ես այս ամենից եզրակացնում եմ, որ մենք այսօր գործ ունենք ոչ թե Հայաստանի իշխանությունների հետ, այլ Հայաստանում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և այլ ուժերի շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգի հետ»։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք
Գերմանիայի դաշնային նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեցին պաշտոններից
Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր Ղազինյան
Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ
Վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում
ԱԺ Բևեռի անդամների մամուլի ասուլիսը. Ուղիղ
Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին Շեն և Մեծ Շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը. նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին
«5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է. ՀՌՀ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել է
Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները
Բողոքի ակցիա` ԱԺ շենքի դիմաց. Ուղիղ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել․ ԲԴԽ
Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Արման Սարիբեկյանը
Օրվա աստղագուշակ
Ընդդիմադիր սպասելիքները սպասարկելը պատժելի չէ. Թագուհի Թովմասյանը գրություն կուղարկի պատգամավորների հարցով
«Հրապարակ». Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է
«Իրավունք». Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին
«Ժողովուրդ». Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար
«Հրապարակ». Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել
«Ժողովուրդ». «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում
«Հրապարակ». Արմեն Գեւորգյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը»
«Հրապարակ». «Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՊՄԿ-ն»
«Հրապարակ». Փաշինյանը գինովցել է եւ Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում
Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ. «Դիմադրություն» շարժում
«Ժողովուրդ». ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին
Երևանում և երեք մարզերում հոսանքազրկումներ կլինեն
Արարատի ոստիկանները ամառանոցի բակում կանեփի թփեր ու մարիխուանա են հայտնաբերել
Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին
Բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար. ՏԿԵ փոխնախարար
38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել է
Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էջմիածնում 27-ամյա բնակիչը ծանր մարմնական վնասվածք է պատճառել հարևանին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Խորհուրդներ սեքսոլոգից». Երբ և ինչու են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում (18+)
Նորավան բնակավայրում շչակ է գործարկվելու
ԲՏԱ նախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը
Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է
50 CENT-ը Երևանում է
Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը կրկին նկատվել է «Արևիք» ազգային պարկում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™