Ավետիք Չալաբյանի գործը հստակ քաղաքական երանգ ունեցող գործ է. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությամբ են հանդես եկել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։Երաշխավորագրերը ներկայացվել են երեկ՝ մայիսի 25-ին, տեղեկացնում է Չալաբյանի պաշտպանական թիմը։
Պատգամավորներն ու նախկին փոխվարչապետը երաշխավորել են, որ Չալաբյանը չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի իր դատավարական պարտականությունները կատարելուց։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց՝ հուսով է, որ իրենց միջոնրդությունը ազդեցություն կունենա դատարանի որոշման վրա։ «Ճիշտն ասած ես մի քիչ լավ չեմ պատկերացնում,թե ինչպես է հնարավոր, որպեսզի առաջնային մանդատ կրող մարդկանց երաշխավորությունը ազդեցություն չունենա դատարանի վրա»,-ասաց Մամիջանյանը։
Պատգամավորի հավելեց՝ Ավետիք Չալաբյանի գործը հստակ քաղաքական երանգ ունեցող գործ է.«Համարում եմ, որ դատական իշխանությունը հնարավորություն ունի փոքրիշատե մեղմել ստեղծված իրավիճակը և հույս ունեմ, որ այնուամենայնիվ, դատարանը Չալաբյանին ազատ արձակելու մասին որոշում կկայացնի»,-եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ քաղաքական, հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք գործելու մեջ։
Հայկա Ալոյան