Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս Ինչու հենց Հակոբյանն ու Սաղաթելյանը և ինչ կադրեր են նախընտրում վարչապետի կաբինետում. մամուլ Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ոչ թե մարդկանց քանակն է կարևոր, այլ էներգետիկան. քաղտեխնոլոգը՝ «Դիմադրություն» շարժման ակցիաների մասին

Քաղաքական

Տևական ժամանակ է «Դիմադրություն» շարժումը բողոքի ու անհնազանդության ակցիաներ է իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ ArmDaily.am-ն ակցիաների ընթացքի, օգտագործվող քաղգործիքների, ինչպես նաև շարժման նկատմամբ  իշխանության վերաբերմունքի մասին զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Հակոբյանի կարծիքով՝ բողոքի ու անհնազանդության ակցիաների տարբեր փուլերում շարժման կազմակերպիչներն օգտագործել են տարբեր գործիքակազմեր,որոնք որոշակի առումով նաև հաջողություններ են գրանցել։
«Շարժման ակտիվ փուլի սկզբից՝ ապրիլի 5-ին կայացած մեծ հանրահավաքից հետո, շարժման ղեկավարները, օգտագործելով սիմվոլիկ գործիքակազմեր, օրինակ՝ տարբեր վայրերում ամրացնելով Արցախի դրոշը, փորձեցին շարժումն ավելի սիվոլիզացնել»- ընդգծեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի պնդմամբ՝ այսօրվա պայքարի հիմնական կարգախոսն ազգայինն է, այլ ոչ թե սոցիալականը կամ տնտեսականը։
«Ըստ էության, շարժման օրակարագն ազգայինն է ՝ հանուն Արցախի, փրկենք Արցախը, փրկենք Հայաստանը։ Ըստ իս՝ տեխնոլոգիաների օգտագործման տեսանկյունից շարժման հենց սկզբից ընտրվեց սիմվոլիզմը և նախանշվեց, որ շարժումն իր էությամբ լինելու է արցախյան երկրորդ շարժում, որի գլխավոր սիմվոլն էլ հենց  դրոշն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր բանախոսն ընդծեց նաև, որ տեխնոլոգիաների կիրառման տեսնակյունից բավականին հաջողված էր նաև ֆոնային կարգախոսի ընտրությունը՝ «Զարթնի՛ր, Լաո»-ն։
«Նմանատիպ շարժումներում շատ կարևոր է, որպեսզի լինեն համապատասխան երգեր ու էմոցիաներ, որոնք կապահովեն նաև էներգետիկան։ Գործիքակազմի օգտագործման և հաջողման տեսանկյունից՝ շատ դեպքերում կարևորը ոչ թե մարդկանց քանակն է, այլ հենց էներգետիկան, թե որքանով են շարժման մասնակիցները վճռական ու պատրաստ մինչև վերջ շարունակելու իրենց պայքարը»,- ընդգծեց մեր բանախոսը։

Խոսելով ցանցային ու ապակենտրոն պայքարի մասին՝ Հակոբյանը նշեց, որ շարժման ղեկավարներն օգտագործել են նաև այս գործիքակազմը՝ փորձելով ցույց տալ, որ երկրում կառավարելիության մակարադակը թույլ է։
«Շարժման ղեկավարները, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով, բայց որոշակիորեն կիրառեցին և շարունակում են կիրառել նաև ցանցային պայքարի մեթոդները։ Շարժման խնդիրը պետք է լինի այն, որ տարբեր մեթոդներով ցույց տրվի երկրում իշխանության կառավարելիության մակարդակի թուլացումն ու այն, որ երկրում կա երկիշխանություն։ Ես նկատում եմ, որ ընդդիմությունը ձգտում է դրան։ Անկախ նրանից, թե փողոցում քանի մարդ կա, կարող ենք ասել, որ ընդդիմության ձեռքում արդեն իսկ կան լծակներ, որոնցով նրանք կարողանում են կառավարել՝ մասնավորապես մայրաքաղաքի անցուդարձը։ Այս ամենը մեսիջ է և՛ ներքին լսարանին, և՛ իշխանության կրողներին, որ իշխանությունն այլևս չունի լիակատար կառավարելիություն»,- նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի պնդմամբ՝ շարժման ղեկավարները, փորձում են վարիացիաներ անել՝ անընդահատ փոփոխելով իրենց մարտավարությունը՝ ելնելով առկա օպերատիվ խնդիրներից։ Օրինակ՝ չկենտրոնանալով միայն երեկոյան հանրահավաքների ու երթերի վրա, նաև առավոտյան են տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս։
«Պայքարի մեթոդները, գործիքակազմը թղթի վրա մի բան է, դրանց իրագործումն այլ բան , ուստի չեմ կարող ասել, որ շարժման բոլոր մեթոդներն աշխատել են կամ կաշխատեն 100 տոկոսով, սակայն մենք այսօր տեսնում ենք, որ այդ նույն շարժմանը հետևում է մի հոծ բազմություն, որն արդեն իսկ կարող ենք ընդունել, որպես հաջողություն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև իշխանության ներկայացուցիչների և նրանց աջակիցների հայտարարություններին. «Իշխանութունն առայժմ ընտրել է իբր թե «իգնորի» մարտավարությունը՝ փորձելով ստեղծել այնպիսի տպավորություն, որ երկրում որևէ բան չի կատարվում, որևէ ճգնաժամ, դժգոհություն չկա, իսկ փողոցների փակ լինելը վարչապետի համար միայն լոգիստիկական խնդիր է։ Նմանատիպ մարտավարության որդեգրումը հասկանալի է, քանի որ իշխանությունը փորձում է ժողովրդին ու ամենակարևորը նաև իր շարքերին և պետական ապարատին ցույց տալ, որ երկրում ամեն բան կարգին է ու որևէ բան տեղի չի ունենում։ Իշխանության համար ամենասարսափելին սեփական բուրգում ճաքերի առաջացումն ու իշխանության կենսունակության կորուստն է։ Իշխանության այս մտավախությունը բավականին տեղին է»։

«5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է. ՀՌՀ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել է
Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները
Բողոքի ակցիա` ԱԺ շենքի դիմաց. Ուղիղ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել․ ԲԴԽ
Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Արման Սարիբեկյանը
Օրվա աստղագուշակ
Ընդդիմադիր սպասելիքները սպասարկելը պատժելի չէ. Թագուհի Թովմասյանը գրություն կուղարկի պատգամավորների հարցով
«Հրապարակ». Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է
«Իրավունք». Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին
«Ժողովուրդ». Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար
«Հրապարակ». Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել
«Ժողովուրդ». «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում
«Հրապարակ». Արմեն Գեւորգյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը»
«Հրապարակ». «Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՊՄԿ-ն»
«Հրապարակ». Փաշինյանը գինովցել է եւ Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում
Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ. «Դիմադրություն» շարժում
«Ժողովուրդ». ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին
Երևանում և երեք մարզերում հոսանքազրկումներ կլինեն
Արարատի ոստիկանները ամառանոցի բակում կանեփի թփեր ու մարիխուանա են հայտնաբերել
Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին
Բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար. ՏԿԵ փոխնախարար
38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել է
Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էջմիածնում 27-ամյա բնակիչը ծանր մարմնական վնասվածք է պատճառել հարևանին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Խորհուրդներ սեքսոլոգից». Երբ և ինչու են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում (18+)
Նորավան բնակավայրում շչակ է գործարկվելու
ԲՏԱ նախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը
Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է
50 CENT-ը Երևանում է
Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը կրկին նկատվել է «Արևիք» ազգային պարկում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ
Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Հետախուզվողներ են հայտնաբերվել
Ծիրանի օգտակար հատկություններն ու հակացուցումները
Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Խամոյանը՝ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնազրկման մասին
Կառավարության որոշումը՝ 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների ամառային հանգիuտը կազմակերպելու վերաբերյալ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Լոռու մարզի բնակիչը «Mercedes ML» մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա՝ վնասելով այն
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բենինի նորանշանակ դեսպանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™