Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի Արթուր Դավթյանը հրաժարական է ներկայացրել, ո՞վ կփոխարինի նրան. Օրվա լրահոս Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառք Երևանի թռչնաշուկայում. քաղաքացին ահազանգում է, Տեսչական մարմինն՝ արձագանքում Լարսում արտակարգ իրավիճակ է, իսկ Ջհանգիրյանին վիրահատել են. օրվա լրահոս Թուրքիայի և Ադրբեջանի համար Արցախի հարցը փակված է, իրենք մտածում են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին. թուրքագետ  Էս պահին չգիտենք հետ գա՞նք, թե՞ մնանք ստեղ. ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում.տեսանյութ Գագիկ Ջհանգիրյանին արդեն վիրահատել են Ի՞նչ ավերածություններ է արել գետի վարարումը Լարսում. նոր կադրեր Լարսում վարարած գետը փակել է բեռնատարների թունելը Այս ամենը հանրային միջոցների յուրացում է, ամուսնու պաշտոնական կարգավիճակի չարաշահում. Ղազարյանը՝ վարչապետի տիկնոջ Ֆրանսիա այցի մասին Ինչո՞ւ է ԱԱԾ-ն Իրանի քաղաքացու ձերբակալել և որտե՞ղ է գրանցվել հերթական երկրաշարժը. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Տեսչական մարմնի պաշտոնյան պարբերաբար կաշառք է ստացել

Հասարակություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ և Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք:

Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել և երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերության և ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից ևս պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք:

Այնուհետև, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով, խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Վանաձոր քաղաքում ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերության և նույն երթուղում շահագործվող երկու տրանսպորտային միջոցների սեփականատերեր Ա. Մ.-ի և Ն. Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ հիշյալ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև հետագա ստուգումների ընթացքում հնարավոր խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն Ա. Մ.-ից 2021 թ. ընթացքում ստացել է 90.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նկարագրված հանցավոր արարքներից բացի, բացահայտվել է նաև Ն. Բ.-ի կողմից խարդախություն կատարելու դեպք: Բավարար ապացույցներ են ձեռք բերել նաև հիշյալ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Բ.-ն չի արձանագրել վարորդներ Ա. Տ.-ի և Հ. Ս.-ի թույլ տված խախտումները` դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելու փաստը` հիշյալ վարորդներին այդ կերպ զերծ պահելով 200.000-ական, ընդհանուր` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվելուց:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /5 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին, Ա. Մ.-ին և Հ. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտե

Սարակապ գյուղում այրվել է մոտ 310 հակ անասնակեր
Վահրամ Դումանյանն այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան
600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին, երգելու է նաև «Սպիտակցի Հայկոն» Factor.am
Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է մանկական երկու հիմնադրամների ղեկավարների
Գրիգորյանը և Մոնդոլոնին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում
Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Փաստացի ԳՇ-ն պնդում է՝ ՀՀ-ն չի կարող ժամկետայիններին հանել առաջնագծից, բայց դա քիչ հետաքրքիր է իշխանությանը․ Աբրահամյան
Կրթության և գիտության նախարարի հրամանը տողադարձի կանոնների մասին
Նիկոլի երեկվա ասուլիսը հրահանգված էր Մոսկվայից և նպատակը ժողովրդին պատերազմով վախեցնելն էր․ Վարուժան Ավետիսյան
Երևանի քաղաքապետարանը խնդրում է նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները
9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» քննության ճիշտ պատասխանները
Մասիս համայնքի նախկին ղեկավարն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը. դատախազություն
Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
89-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած. ոստիկանություն
Պատերազմի ժամանակ երկու որդի կորցրած ընտանիքում տղա է ծնվել
Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 16.8մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ
Շենգավիթ վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու
Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը
Երևանի և Մարսելի մասնագետները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները
Արցախի ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հետ են ուղարկել
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախում դադարեցվելու է գազամատակարարումը
ՔՊ-ն որոշել է Իշխան Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնից
Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը
ԿԲ-ն և ՎՖԲ-ն ստորագրեցին Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիրը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ
Արմեն Գևորգյանին թույլատրվեց բացակայել երկրից
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովին
Փրկարարները կոտրված ճյուղը հեռացրել են բակային տարածքից
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալին
Քննարկվել են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրները
Լարսի ճանապարհը ռուսական կողմից փակ է բեռնատարների համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Եվրոպական միությունը Սյունիքի երեք համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ են հիմնել
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին
Հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված արկանման առարկա. ԱԻՆ
Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին
Արարատի մարզի դատախազությունը հայտնաբերել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման (փողերի լվացման) դեպք
ԿԲ հայտարարությունը «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
10 պատգամավորի մանդատից զրկելու հարցը քննարկվելու է․ Ալեն Սիմոնյան
Այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել. ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչ
Աննա Հակոբյանին հյուրընկալել են Նիցցայի քաղաքապետարանում
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին
Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ է ընտրել
Ալիսոն Թամազյանի ուղիղ եթերը Աղավնոյից
Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում 24 ժամ ջուր չի լինի
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շարունակությունը կախված է Հայաստանից.Սուրեն Սարգսյան
Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը. Դավիթ Տոնոյանը հոդված է հրապարակել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™