Դրանք մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած փլուզմանը, այնտեղ խցանման ավելի բաձր աստիճան է․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմության կողմից ճանապարհներ փակելու մասին
Քաղաքական
Իմ գնահատականով՝ իրավիճակը, որը կա, այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ։ Որովհետև մենք հիմա խոսում ենք քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ տեղի ունեցողն իր քաղաքական նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզմանը, այստեղ սիներգիա է առաջանում և մենք տեսնում ենք խցանման ավելի բաձր աստիճան։ Այդ պրոցեսը սկսվել է քաղաքական շեշտադրումներով և Հայաստանի ընդդիմությունը ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով իր ասելիքը ասել հանրությանը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ընդդիմության պայքարը արդեն ոչ թե իշխանության, այլ հանրության դեմ է։