Մեկ ամսվա ընթացքում՝ 8 գործուղում. որքա՞ն գումար է ծախսվել ԱԺ-ի «վոյաժների» վրա
Քաղաքական
Վերջին շրջանում մամուլը պարբերաբար անդրադառնում է ԱԺ-ի «վոյաժներին» և չնայած ներքաղաքական լարված իրավիճակին, դրանց թիվը ոչ միայն չի կրճատվում, այլև ավելանում է։
ArmDaily.am-ը դեռ նախորդ ամիս գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ աշխատակազմին՝ պարզելու, թե մեկ ամսվա ընթացքում՝ ապրիլի 1-31-ը, խորհրդարանական պատվիրակությունները ինչ գործուղումների են մեկնել, ովքեր են եղել այդ պատվիրակությունների կազմում և որքան գումար է ծախսվել գործուղումների համար։
Մեր հարցմանը պատասխանելու համար, սակայն, ԱԺ աշխատակազմին հավելյալ ժամանակ էր անհրաժեշտ, այդ իսկ պատճառով միայն այսօր ենք ստացել գործուղումների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև.
Ինչպես պարզ է դառնում մեզ տրամադրած տեղեկությունից,նախորդ ամսվա ընթացքում ԱԺ պատվիրակությունները մեկնել են 8 գործուղման՝ բավականին տևական ժամանակով, իսկ ծախսը հոգում է ինչպես հրավիրող կողմը, այնպես էլ ՀՀ պետական բյուջեից է կատարվում։
Մեր հարցման պատասխանում միաժամանակ նշվում է, որ օրապահիկը հատկացվում է համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման։