Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին

Քաղաքական

«ՀՀ կառավարության և Եվրախորհրդի նախագահի հայտարարության մեջ շեշտադրումների որոշակի տարբերություններ կան»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը և Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը։ 

Քաղաքագետը նշեց, որ ՀՀ կառավարության տեքստը շատ կարճ է և դժվար է պատկերացում  կազմել, թե բովանդակային առումով 5-6 ժամ ինչ են քննարկել կողմերը։

«Միշելի հայտարարությունը շատ ավելի առարկայական է, և այնտեղ մենք հասկանում ենք, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի հարցում ձեռք է բերվել պայմանավորվածություն, և այդ հանձնաժողովը պետք է սկսի գործել։ Սրանով հանդերձ մյուս հարցերում այս հայտարարություններում կան շատ բացեր։ Օրինակ՝ ասվում է, որ ղեկավարները համակարծիք են, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում, նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ, բայց որոնք ենք այդ սկզբունքները, արդյոք միջանցքի հարցը դու՞րս է եկել օրակարգից, թե՞ շարունակում է մնալ։ Մեր կուսակցության համար, ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ և քաղաքացի, սկզբունքային է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին։ Սա խնդիր է, որը կառավարությունը պիտի պարզաբանի»,- ասում է Սուրենյանցը։

Վերջինի համար ակնհայտ է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության չեն եկել Արցախի կարգավիճակի հարցում։

«Միշելի՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձևակերպումը, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իրական իջեցում, որովհետև խոսվում է էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին՝ առանց ինքնորոշման իրավունքին հղում անելու։ Ես կարծում եմ՝ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ խաղաղության գործընթացը երկփուլ լինի, և առաջին փուլում առկախվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը։ Նման հնարավորություն ենթադրում է ռուսական միջնորդությունը, մանավանդ, որ պաշտոնական Մոսկվան նույնպես ասում է, որ կարգավիճակի հարցի լուծումը պետք է թողնել ավելի ուշ ժամանակի»,- ասաց քաղաքագետը։

Նա նշում է, որ սա սկզբունքային մոտեցում է, որովհետև այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը հայկական կողմին ձեռնտու չէ մի շարք բոլորիս հասկանալի պատճառներով։

«Բրյուսելի գործընթացը ինձ մոտ հարցեր է առաջացնում, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են, թե ով է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունների մոդերատորը։ Այդ մրցակցությունը կարող է անվտանգային նոր ռիսկեր ծնել Հայաստանի համար»,- նշեց Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ Ադրբեջանի և Նախիջևանի միջև  կապի վերաբերյալ կետին և դրանից բխող հնարավոր անվտանգային ռիսկերին, քաղաքագետը նշեց՝ երկու հայտարարություններում էլ շատ ընդհանուր են ձևակերպումները։

«Դրանց տակ կարող ենք և՛ միջանցք հասկանալ,  և թե՛ սովորական տրանզիտ հասկանալ։ Այս տեքստից պարզ չէ՝ տարանցման ինչպիսի սկզբունքներ են համաձայնեցրել Ալիևն ու Փաշինյանը։ Մինչև չհասկանանք սկզբունքները, չենք կարող հստակ ասել, թե խոսքը միջանցքի մասին է, որը վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թե սովորական տրանզիտի մասին է, որի շրջանակներում քննարկել են մաքսային քաղաքականություն և այլ հարցեր։ Շատ սկզբուքային է հասկանալ՝ տարանցման կարգավորման ինչպիսի սկզբունքներ են համաձայնեցվել։ Հայաստանի տարածած հաղորդագրությունից ընդհանրապես ոչինչ հասկանալի չէ, իսկ Միշելի տարածած հաղորդագրությունը, իհարկե, շատ ավելի առարկայական է, բայց մի շարք հարցերի պատասխան մնում է օդում կախված»,- ասաց քաղաքագետը։

Սուրենյանցը վստահեցնում է՝ պաշտոնական Երևանը տարածում է այնպիսի հաղորդագրություն, որն ավելի մոտ է իր պատկերացումներին, իսկ Բաքուն տարածելու է այնպիսի հաղորդագրություն, որն ավելի մոտ է իր պատկերացումներին։

«Միջնորդ կողմը միշտ ավելի օբյեկտիվ հայտարարություն է տարածում։ Սա խոսում է երկու բանի մասին. 1-ին՝ ոչ բոլոր հարցերն են համաձայնեցված, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է առաջին հերթին իր օրակարգի վրա շեշտադրում անել, 2-րդ՝ թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ պաշտոնական Երևանը բանակցությունների վերաբերյալ տարածում են այն կտորները, որոնք իրենց ավելի ձեռնտու են»,- ասաց քաղաքագետը։ Արփինե Պետրոսյան

Աբրահամյանը, Իբոյանը, Գևորգյանը ևս մեկնարկում են հաղթանակով. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով Երևանի ոստիկանության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք ըմբիշին. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Միասնական քննությունների արդյունքները վկայում են Հայստանում կրթության ցածր որակի մասին․ փորձագետ
«Ամեն վայրկյան պետք է սիրել իրար»․ Վահե Խաչատրյանի շնորհավորանքը՝ Արմինե Ճաղարյանի տարեդարձին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին
Մենուա Յարիբեկյանը 2 վստահ հաղթանակից հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
Ջեյհուն Բայրամովը կայցելի Իրան
Մխիթարյանը՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եղանակն՝ առաջիկա օրերին
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
Եթե մեզ էլի ներարկել, որ անհնար է պայմանավորվել Ադրբեջանի հետ, միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ. Թորոսյան
Ստյոպա Մկրտչյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»
Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ
Հերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում. պաշտպանական խումբ
Լիլուն Հարութ Փամբուկչյանի հետ լուսանկար է հրապարակել
Քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները
Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի ՀՀ-ում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետ
Այս ակումբը և Հավերժական քաղաքը ընդմիշտ կմնան իմ սրտում. Մխիթարյանի շնորհակալությունը՝ «Ռոմա»-ին
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի եղբայրը
ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննության մասնակցածների 22,25 տոկոսը, «Ռուսաց լեզու»-ից՝ 17,2 տոկոսը
Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած տղամարդն օրեր անց մահացել է
Գնել Սանոսյանը հետևել է Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի Տարտուս նահանգին
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի. ցնցումները Հայաստանում չեն զգացվել
Հույժ կարևոր գործողությունները չեն կատարվել Փաշինյանի ցուցումով, դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը. Ղազինյան
Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 22 ահազանգ է ստացվել
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել
Ներքին Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու շրջել այն
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մի շարք համաձայնագրերին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին
Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, վիրավորներ
Ի՞նչ են հուշում աստղերը հուլիսի 2-ի համար
Հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար
«Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում
«Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը
«Հրապարակ». Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն
«Հրապարակ». «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա
«Փաստ». Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ
«Հրապարակ». Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել
«Փաստ». Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը
«Հրապարակ». ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կընտրի
Թագուհի Թովմասյանը հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել․ Ռոբերտ Հայրապետյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™